Apaga, Armenia

From Wikipedia, the free encyclopedia
Jump to: navigation, search

Coordinates: 40°05′46″N 44°15′04″E / 40.09611°N 44.25111°E / 40.09611; 44.25111

Apaga
Ապագա
Apaga is located in Armenia
Apaga
Apaga
Coordinates: 40°05′46″N 44°15′04″E / 40.09611°N 44.25111°E / 40.09611; 44.25111
Country Armenia
Marz (Province) Armavir
Area
 • Total 831,910 km2 (321,200 sq mi)
Population (2014)
 • Total 1,993
Time zone   (UTC+4)
 • Summer (DST)   (UTC+5)

Apaga (Armenian: Ապագա – meaning "future"; until 1935, Verin Turkmenlu) is a town in the Armavir Province of Armenia.

References[edit]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Ապագա ՝ համայնք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի , Վաղարշապատի տարածաշրջանում :

Համայնքը նախկինում ունեցել է Թուրքմենլու , Վերին Թուրքմենլու անվանումները, 1935 թվականից անվանվել է Ապագա :

Համայնքը հիմնադրվել է 1919 թվականին :

Համայնքը սահմանակից է Ջրառատ, Ջրարբի , Լուսագյուղ , Գրիբոյեդով , Առատաշեն , Արտաշար և Երասխահուն համայնքներին:

Համայնքի տարածքը կազմում է 831,91 հա :

Համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից 31 կմ է, մարզկենտրոնից 36 կմ ,

ՀՀ պետական սահմանից 6 կմ:

Բնակչությունը 1993 ( առ01.01.2014թ. )

Բնակչության կազմը ՝ հայեր և եզդիներ :

Տնային տնտեսությունների թիվը ՝376 :

Համայնքն ունի դպրոց, մանկապարտեզ, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոց, մշակույթիտուն, գրադարան, բուժ.ամբուլատորիա, կապի հանգույց :

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ :

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ , Մցու , Կնձու , Բուգնոտ , Մրցան , Քաշախ , Հիզան , Տնկի , Խութի ՝Գելոնք գյուղերից Մեծ Եղեռնից փրկված հայերը իրենց ապաստանը գտան Արաքս գետի ձախ ափից ոչ շատ հեռու մի բնակավայրում , որն սահմանին մոտ էր և հայրենիք վերդառնալուց շուտ կհասնեին տուն : Նրանք մնացին , սակայն երբեք հույսը չկտրելով , որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիքը՝ Էրգիր : Նրանք մնացին ու հիմնեցին նոր բնակատեղի , որն 1935թվականին անվանեցին Ապագա , որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն :

Գյուղը հաղթահարել է սովի , հիվանդությունների ու համաճարակների , կոլեկտիվացման , Հայրենական Մեծ պատերազմի դժվարին տարիները :

Մեծ է նաևհամայնքի բնակիչների դերը Արցախի ազատագրական պայքարում: Արյան կանչով նրանք մասնակցեցինև իրենց ներդրումը ունեցան հայրենքի պաշտպանության և հաղթանակի գործում :

Աշխատասեր ու ստեղծարար մարդիկ են : Զբաղվում են գյուղատնտեսությամբ ՝ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ :

Իրենց գեներով , սերնդե- սերունդ անցել է սերը դեպի կրթությունն ու գիտությունը : Ունենք գիտության դոկտորներ ու թեկնածուներ , ինժեներներ, բժիշկներ , մանկավարժներ , գյուղատնտեսներ , տնտեսագետներ, իրավաբաններ ևայլմասնագետներ : Տարբեր բուհերում այժմ էլ սովորում են մեծ թվով ուսանողներ:

Հունա– հռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սաները օլիմպիադայի , Աշխարհի , Եվրոպայի , Միջազգային առաջնությունների , Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են , մրցանակակիրներ ու մասնակիցներ  :

Մեծ է սերը պարարվեստի նկատմամբ : Ունենք հայտնի բալետպարողներ , որոնք բարձրեն պահում Հայաստանի Հանրապետության պատիվը աշխարհի տարբեր բեմերում :

Իրենց ազնիվ և քրտնաջան աշխատանքով համայնքի բնակիչները շարունակում են շենացնել գյուղը : Համայնքում կարգավորվել է գազաֆիկացման , էլեկտրաէներգիայի ,խմելու և ոռոգման ջրի հարցը : Տեղադրվել են էլեկտրաէներգիայի նոր ենթակյաններ, կառուցվել է պոմպակայան, Ապագա – Լուսագյուղ ջրատարը: Հիմնովին վերակառուցվել է համայնքի դպրոցը , բուժ. ամբուլատորիան  : Մասնակի վերանորոգվել են մշակույթի տունն ու մանկապարտեզը : Կառուցվել՝է համայնքի մուտքի հուշարձանը ,ավելացել են կանաչապատ տարածքները : Շարունակվում են <<Գևորգ Չավուշիև Անդրանիկին>> նվիրված հուշարձանի և նորմարզադպրոցի կառուցման աշխատանքները :