User:Yerevantsi/Rabiz

From Wikipedia, the free encyclopedia
< User:Yerevantsi  (Redirected from User:Yerevanci/Rabiz)
Jump to: navigation, search

Rabiz (Armenian: ռաբիզ), less often called rabis[1][2] (ռաբիս), is an umbrella term used in Armenia to refer to a type of music, lifestyle, subculture,[3] usually associated with low culture.[4][5] Urban Dictionary defines rabiz as a "slang word describing a social class of Armenians that exhibit socially questionable behaviors."[6]

Armenian words "rabis" can be translated as "bumpkin". typical "rabis" shared a low educational background, they preferred a certain haircut, clothing, and "language".[1]

Բառի ավելի ընդարձակ իմաստը վերաբերում էր որոշակի մշակույթի, կենսակերպի. լեզու, շարժուձեւ, հագուստ-կապուստ, արժեքներ, որոնց ետեւում ուրվագծվում էր համապատասխան սոցիալական խավը: Քանի որ, ինչպես նշեցի, այդ մշակույթին անմատեչելի էին ներկայացման պաշտոնական միջոցները, նրանց տրված չէր ինքնաներկայացման հնարավորություն, ապա ռաբիզի մասին կարելի էր իմանալ միայն ուրիշներից, հիմնականում՝ մտավորականությունից, որոնց խոսքում ռաբիզը՝ որպես «ցածր մշակույթ» (հետամնաց, արեւելյան), ուներ հստակ բացասական հարանշանակություն: Այն մերժվում էր պաշտոնական մշակույթի կողմից՝ հակադրվելով ոչ միայն խորհրդային «կուլտուրական մարդ»ուն (առաջադեմ, զարգացած), այլեւ հայ մարդու ազգային իդեալին: Գոնե այդպես է թվում ինձ այսօր. ի թիվս շատ բաների, այս մշակույթն էլ անհետացավ չուսումնասիրված:[5]

Etymology and origin[edit]

The origin of the term and the phenomenon goes back to the 1930s Soviet Armenia. The word 'rabiz' is a contraction of two Russian words 'рабочее искусство' rabochee iskusstvo, literally meaning "art of laborers".[7]

70-ականների կյանքը Երևանում վատթարանում է: Գյուղական միգրանտների մեծ հոսքի պատճառով Երևանը դառնում է պակաս քաղաքային, աճում է օդի աղտոտվածությունը և այլն: 70-կանների կարևորագույն մշակութային նորությունը ռաբիսի տարածումն էր:[8]

Արվեստի աշխարհն ի մի բերելու, արվեստագետներին մի կազմակերպության մեջ միավորելու նպատակով 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՌՄ արվեստի աշխատողների արհմիության միությունը եւ, համապատասխանաբար, ՌԱԲԻՍԻ հայաստանյան նահանգային բաժինը: [3]

Ուշագրավ է, որ Հայաստանում ՌԱԲԻՍԻ առաջին անդամներից են եղել` Ալեքսանդր Սպենդիարյանը, Հայկանուշ Դանիելյանը եւ ուրիշ մեծանուն ու հայտնի արվեստագետներ:[3]

Որոշ ժամանակ անց հիմնվեցին-կազմավորվեցին ստեղծագործական միությունները, արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան եւ ՌԱԲԻՍԸ աստիճանաբար վերածվեց հարսանիք եւ հուղարկավորություն սպասարկող սիրող երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն: [3]

Այնուհետեւ, աղճատելով մեր ազգը եւ կույր կլիմայական բարենպաստ պայմաններից օգտվելով, ռաբիսը փարթամացավ հանդուգն եւ վերջնականապես ձեռնոց նետեց մեր անաղարտ ազգային երգարվեստին` ասես որպես կանխամտածված քայքայիչ երեւույթ, որ շարունակվում Է մինչ այսօր: Եվ այսօր այդ շողոքորթ անպատկառությունը, մորեխի բանակի վերածված, վիճարկում Է արդեն իր առաջնային լինելը, նպատակաուղղված` վերջնականապես խժռել մեր ազգային երգարվեստի արմատները:[3]

rabiz is a shortened Russian word that refers to the style of music associated with low income workers during the communism fro whom club-like places were made available in order to release their frustations after a hard day of work with little pay. The music is characterized as amateur and is associated with a lower class.[9]

History[edit]

Soviet era[edit]

  • մինչխորհրդային մշակույթը չէր անհետացել անգամ խորհրդային հետեւողական մշակութային քաղաքականության պայմաններում նաեւ այն պատճառով, որ խորհրդային տիրապետության շրջանը, այնուամենայնիվ, կարճ եղավ: Մյուս կողմից՝ մշակութային նախասիրությունների փոփոխությունն այդքան արագ չի կատարվում: Հիշեցնեմ, օրինակ, որ անգամ խորհրդային վերջին տասնամյակներին՝ ե՛ւ համատարծ կրթության ու բարձ մշակույթի տարածման, ե՛ւ ազգային գիտակցության ձեւավորման իմաստով լավագույն տարիներին, Հայաստանում, ռաբիզի հետ միասին, շատ սիրված էր ադրբեջանական երաժշտությունը, շատ-շատերը լսում էին Բաքվից հաղորդվող համերգները: Հենց այն, ինչ տարբեր առիթներով եւ անորոշ ձեւով անվանվում էր արեւելյան կամ թուրքական եւ, ըստ սահմանման, խորթ հայ մշակույթին: Սա չի նշանակում, թե ռաբիզը եւ ադրբեջանական երաժշտությունն ունեին միեւնույն լսարանը, բայց չեմ էլ ուզում մտնել մանրամասնությունների մեջ եւ զբաղվել լսարանների տարբերակմամբ: Կարող եմ եւ սխալվել:[5]
  • Երկրորդ հերթին, թեկուզ խիստ համառոտ ձեւով, անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ նախընթաց մշակութային փոխակերպումներ էին, որ, իմ կարծիքով, կարեւոր դեր խաղացին ռաբիզի առաջացման համար: 1930-ականների է վերաբերում տարբեր տեսակի «անսամբլների» (արեւելյան գործիքների, երգի ու պարի) ստեղծումը, որով մասնավորապես ժողովրդական եւ գուսականան երաժշտությունը վերակառուցվում էր սոցիալիստական արդիության ձեւերի մեջ: Սիմֆոնիկ նվագախմբի նմանությամբ կառուցված արեւելյան գործիքների (ավելի ուշ՝ ժողովրդական գործիքների) անսամբլի միջոցով այս երաժշտությունը մի տեսակ «բարձրացվում էր» դեպի խորհրդային «միջին մշակույթ»:[5]
  • Երրորդ կարեւոր գործոնը, որ ցանկանում եմ ընդգծել, վաթսունականներին նոր թափ առած արդյունաբերացման եւ ուրբանացման ընթացքն էր, դրա հետ կապված արմատական սոցիալական փոփոխությունները, այդ թվում՝ քաղաքային նոր ընդարձակ դասի՝ բանվորության ձեւավորումը գյուղական բնակչության հաշվին: Կարծում եմ, որ առաջին հերթին հենց գյուղից, ծանոթ գյուղական միջավայրից պոկված եւ քաղաք քշված այս խավի՝ ուրբանացվող գյուղացիության մշակույթն էր ռաբիզը, կամ նրանք էին այդ՝ ըստ էության քաղաքային մշակույթի հիմնական սպառողները:[5]

Ավելացնենք նաեւ, որ այդ ժամանակ, ետստալինյան ազատականացման շնորհիվ, մշակութային արտահայտության համար շատ թե քիչ մատչելի դարձան ազգային եւ սոցիալական թեմաներ: Խորհրդային ազգերին թույլատրվեց ունենալ «սեփական պատմություն», իսկ սոցիալական խավերին՝ սեփական խնդիրներն ու մշակութային տարբերությունները, եւ ռաբիզը, թեկուզ պաշտոնապես անտեսված, որպես որոշակի խավի մշակույթ՝ վայելում էր իր լուսանցքային գոյությունը:[5]

Հատկանշական է, որ այս նույն շրջանին է վերաբերում ազգագրական մշակույթի, այդ թվում՝ երգի, հայտնությունն ու տարածումը (Հայրիկ Մուրադյան եւ ուրիշներ): Այդ իմաստով, կարծում եմ, որ եթե ազգագրականը փորձ էր՝ վերադարձնել ժողովրդական մշակույթը սոցիալիստականից ազատ ձեւերով, ապա ռաբիզը սոցիալականի վերադարձն էր: Մշակույթ, որը վկայում էր եւ սոցիալիստական, եւ ազգայնական գաղափարաբանության կողմից անտեսված մարդկանց ընդարձակ զանգվածի գոյության մասին:[5]

Վերջապես, ռաբիզը բանահյուսական մշակույթ չէր ավանդական իմաստով, նման չէր նույնիսկ քաղաքային ֆոլկլորի հին ձեւերին: Մի կողմից՝ նրա մեջ կարելի է տեսնել արդիականացման (սոցիալիստականացման եւ ազգայնացման) դեմ ուղղված մշակութային դիմադրության տարրեր, իսկ մյուս կողմից՝ հենց արդիական նշաններ:[5]

Առաջին առանձնահատկությունը երգերի լեզուն է: Թվում է պարադոքսային, բայց այդ երգերի լեզուն, որ տրամաբանորեն կարող էր լինել հենց ռաբիզ ժարգոնը, պաշտոնական գրական հայերենն էր: Երկրորդը այն գործիքներն էին, որոնցով կատարվում էր այդ երաժշտությունը. ակորդեոն եւ կլարնետ, ավելի ուշ՝ ջութակ, բայց երբեք՝ դուդուկ կամ քամանչա: Այսինքն՝ եվրոպական գործիքներ, իսկ ավելի մանրամասն վերլուծությունը կարող է ի հայտ բերել նաեւ ռաբիզի կրած ազդեցությունը արեւմտյան զանգվածային երաժշտության որոշ ձեւերից:[5]

Ռաբիսը «ռաբոտնիկի իսկուստվա» դարձվածքի կրճատումն է, մի հաստատություն, որ ստեղծվել է 20-ականներինª արվեստի աշխատողների միություն: Ռաբիսը երաժշտության և կենցաղսպասարկման միացումն է, ռաբիսներ անվանում էին այն ինքնուս երաժիշտներին, ովքեր սպասարկում էին թաղումը, հարսանիքը, այլ ընտանեկան միջոցառումները: Ռաբիսի էսթետիկայի վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ 50-ականներին նրա շարքերում հայտնվեցին շատ մարդիկ, որոնք վերադարձել էին ճամբարներից: Կովկասի քրեական մայրաքաղաքը եղել է Թիֆլիսը, այստեղից էլ` ռաբիսի կինտոյական որոշ երանգը:[8]


Կա թյուր կարծիք, որ ռաբիսը դա գյուղական երիտասարդ միգրանտ էր, որն իր տեղը չէր գտնում քաղաքում: Ձախ Հարութ, Արամ Ասատրյան, Թաթա, Նունե Եսայան և այլ անունների շարքը հուշում է, որ ռաբիսը ստեղծողը քաղաքային միջին խավն է: Այլ է, որ նրանք գյուղական միգրանտներին կարողացան պարտադրել ենթամշակույթը և գաղափարախոսությունը: 70-ականների ռաբիսը պաշտում էր Սևակի և Շիրազի ազգային և խրատական ոտանավորները, և պատրաստ էր նրանց թթու խոսք ասողներին «գլուխը ջարդել»: Մերօրյա ռաբիսը պաշտում է Նժդեհին:[8]

Ռաբիսի ամենաբնորոշ ռիտուալը «ռազբիրատն» էր: Ամերիկյան երաժշտական մշակույթի ոճով, խիստ էսթետիկացված այն ներկացված է Մեր բակը կինոնկարում: Իրականում այն ոչ էսթետիկ էր, ոչ էլ ոճային, այլ պսիխոպատների հիստերիայի անկանխատեսելի բռնկում և համարյա երբեք խաղաղ վախճան չէր ունենում: Կինոնկարում հայտնվում են Նիվայով երկու ավտարիտետներ, որոնք քիչ է մնում դիսոնանս մտցնեն ամերիկյան ոճի այդ կորդեբալետում: Բայց հենց ավտարիտետն է ռաբիսի համար վերջին ատյանը, այլ ոչ թե ռազբիրատի ճշտովը: Ռաբիսը ապրում է ավտարիտետի ցուցումով:[8]

Ռաբիսները քաղաքային այն բնակիչներն էին, որոնց կուլտուրան չէր հերիքում քաղաքային կյանքի համար անհրաժեշտ քաղաքավարության կանոնները յուրացնելու համար: Բայց նրանք կարող էին դառնալ մայլային հոգեբանության, վարքի և մշակույթի կրողները, մայլայական ավանդույթի ժառանգորդները: Եթե 60-ականներին հնարվում էին երևանյան քաղաքային ավանդույթները, և այդ ավանդույթը պարտադրող չէր, այն հարկավոր էր պարզապես հարգելª լիբերալ էր, ապա ռաբիսները սկսեցին հնարել կանոններ, որոնք իրենց ավտորիտար բնույթի պատճառով պարտադրվում էինª ադաթերական էին: Այդ կանոնները և ռիտուալները գողականի, մայլայականի և գյուղականի սինթեզ էին: Բազմաթիվ պետական հիմնարկներում քարտուղարուհիները զբաղված էին «կոպիրովկայով»` այդ կանոնները տպագրելով և բազմացնելով: Օլիվյե սալաթը սեղանի վրա զույգ պիտի լինի, վինեգրետինը` կենտ, թե չէ տարին հաջող չի լինի, որ աղջիկը կույս պետք է լինի, իրեն ծանր պահի, փեսայի ընտանիքը բնակարանը պետք է գնի, իսկ հարսի ընտանիքըª կահույքը, հարսի ավտոյի վրա տիկնիկ պետք է լինի, փեսայի ավտոյի վրաª արջուկ, և այսպես հազարավոր սահմանափակումներ: Ռաբիսը չէր սիրում հինգկոպեկանոցը, էլեկտրականությունից զզվում էր, «գեղցիներին»` արհամարհում և, ընդհանրապես, ըստ ռաբիսի, «լավ աղջիկը» զզվող է լինում:[8]

Եթե ռաբիսն իր առաջին փուլում հիստերիկ-կռվարար էր, ապա հաջորդ փուլում դառնում է դեպրեսիվ: Նրա բառապաշարի մեջ են մտնում «կամաց-կամացը», «դիլխորը», «անկապը» և այլն: Հատկապես ռաբիս դեպրեսիվությունը հավանեցին աղջիկները: Ռաբիս աղջկա գլուխը միշտ ցավում է, սիրելի դարձվածքներն ենª բախտ չունեմ, բոլորը խաբում են, լրիվ նախանձ են: Ռաբիս աղջիկը պետք է շատ կոսմետիկա օգտագործեր, ռաբիս տղան ման գար չարոխներով կամ բարձր պլատֆորմով, կապույտ վադալազկայով և այլն: Եթե վադալազկայի սեզոն չէր, ապա ռաբիսը ման էր գալիս բաց օձիքով վերնաշապիկով, նույնիսկª ձմռանը: Ձմռանը միշտ գլխարկը ձեռքին. ինչո±ւ չի դնում` զզվում է, իսկ ինչո±ւ է ձեռքինª որ չասենª չունի: Ռաբիզը համարում է, որ փողը ձեռքի կեղտ է, հետդ ի±նչ պիտի տանես գերեզման, և որպես եզրակացություն` կեր, խմի, քեֆ արա շարունակ:[8]

Ռաբիսն այն մարդն էր, որ կտրվել էր իր արմատներից, և չէր կարողանում արդյունաբերական քաղաքում գտնել իր սոցիալական ինքնությունը. հետագայում նա զարմանքով հայտնաբերեց, որ «արիացի» է: Այստեղից նրա կենսաոճի և պահվածքի արհեստականությունը, սենտիմենտալիզմը` զուգակցված դաժանության բռնկումների հետ, մտածողության ստերեոտիպությունը, և այլն: Բարեհոգի ռաբիս լինել չի կարող. առավելագույնը նա կարող է լինել շաքարայինª «խոսկտ շաքարով կտրեմ»: Հագուստը` անփույթ, դեմքին` տառապանքի արտահայտություն, հիստերիկ շարժուձև. այսպես կարելի էր ճանաչել ռաբիսին: Նա պսիխոպատ է, կամ այդպիսին է ձևացնում. արա, ինձ պահեք, հիմա կխփեմ: Պարանոյիկ է միարժեքորեն. արա, ինձ ստեղ բան ասող կա±:[8]

Իրեն հարմարավետ էր զգում ռաբիսը միայն թաղումների ժամանակ: Գալիս էին այդ թափթփված և սև հագած երիտասարդները, այդ ունիֆորմը չէր հակասում իրադրությանը, համարյա չիմանալով մահացածին, ներկայանում որպես ծեսի մասնագետ, ցուցումներ էին տալիս, սև ժապավեններ կապում փողոցում, ավտոմեքենաների շարժումը կարգավորում և այլն: Ռաբիսի օբյեկտ թաղումին հետագայում ավելացավ քյաբաբնոցը: Դա նրանց մոտ կոչվում էր մի կտոր հաց ուտել, չնայած նրանց կերածով մի սովյալ աֆրիկյան գյուղ կարելի կլիներ կերակրել:[8]

Երկրորդ փուլում ռաբիսները, ներշնչված հնդկական կինոյից, ադրբեջանական երաժշտությունից, գողական երգերից, ստեղծում են իրենց կիտչային սուբկուլտուրան և մոդան: Նկարներ, ուր միզող երեխա է, գիշերանոթի վրա նստած աղջնակ, չեկանկա Ախթամար, Մասիսներ, և այդ զիբիլը գտավ իր զանգվածային սպառողին: Ֆ. Նիցշեն պնդում էր, որ տականքային հոգեբանությունը դառնում է վտանգավոր, երբ դառնում է ստեղծագործ: Ռաբիսը անվանում են քաղաքային ֆոլկլոր: Դա ճիշտ է, որովհետև ռաբիսը ժողովրդական-բանահյուսական երգ չի երգում, գյուղական չերևալու համար: Նրանց առաջարկած ռեպերտուարում հիմնական տեղը զբաղեցնում էին սիրային տառապանքների մասին քաղցրավուն երգերը: Շատ էին հոր, մոր, բալիկի, ախպերության, ազգի մասին երգերը: Գերեզմանային տրամադրություն էր երգերում. մեկի տողերում հերոսը համոզում է իր գերեզմանին ծաղիկներ բերել և այլն: Նրանք միօրինակորեն սենտիմենտալ էին, և ամենահուզիչ տեղում երգիչը պարտավոր էր կլկլացնել: Այդ սուբկուլտուրայի հիմնական տարածողները զապիսնոցներն էին, ռաբիսականության յուրօրինակ շտաբները:[8]


1960s[edit]

1960-ականներից ի վեր մասսայականություն վայելող ռաբիզը չպետք է համարվի մինչխորհրդային բանահյուսության պարզ վերապրուկ, երկրորդ՝ այն ինչ այսօր անվանվում է նույն բառով, շատ տարբեր է խորհրդահայ ռաբիզից: Ուրեմն, կփորձեմ նկարագրել ռաբիզը որպես խորհրդային երեւույթ, որպես սոցիալիստական արդիականացման ընթացքի արդյունք, որը, իհարկե, ինչ-որ կարեւոր բաներ ստացել է մինչխորդային մշակույթի պահպանված ձեւերից, բայց իր հիմնական դիմագծերից մի քանիսի համար պարտական է 1960-ականների սոցիալական-մշակութային փոփոխություններին: [5]

60-ականներին և 70-ականներին հայկական գյուղերի բնանկարի դեռևս անբաժան մասն էին աթարի դեզերը. ռաբիսները Երևան քաղաքի աթարի դեզերն էին, ժամանակավրեպ ինքնություններ: 70-80 ական թթ. Երևանը կեղտոտ, փոշոտ քաղաք էր, որի վրա հաճախ իջնում էին սմոգի ամպերը: Ռաբիսը այդ ամպերից մեկն էր:[8]

60-ականների երևանյան կյանքի սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. առաջին հերթին ընտանիքը, ուր իմ կանոններն են + շրջապատ, ուր բոլորը հավասար են + ամեն գնով չեզոքություն մյուսների շրջապատի հանդեպ: Ռաբիս միջավայրի կանոններն այլ են. ընտանեկան մեծ կլան, խիստ աստիճանակարգ + ընդհանուր միջավայր, աստիճանակարգով բաժանված նաչալնիկների և հասարակ մարդկանց + հասարակ մարդկանց փոխօգնություն:[8]


1970s[edit]

70-ններին ռաբիսները կարողացան երևանցիներին պարտադրել իրենց կանոնները, մատուցել իրենց մտքերը որպես համընհանուր, հաստատել իրենց հեգեմոնիան: Հեգեմոնիան հաստատելու իրենց երկու միջոցներըª ռաբիսական խուլիգանությունը և ռաբիս ենթամշակույթն ակնառու են: Բայց տասնամյակի վերջում քաղաքն արդեն մասնակի ձերբազատվեց նրանց պարտադրած ադաթներից, զսպվեց նաև ռաբիս խուլիգանությունը: Ռաբիսը անցավ պաշտպանության: Նախկին ռաբիսին կարելի էր ճանաչել հենց նրանով, որ այս կամ այն երևույթը պիտակավորում էր որպես ռաբիսություն:[8]

Ռաբիսի իշխանության գագաթնակետը 1970-1975 թթ. էր, երբ խուլիգանությունը դարձել էր պատուհաս Երևանի համար: Ռաբիս խուլիգանները հատկապես իրենց թիրախն էին դարձրել հիպիներին: Ռաբիսները իրենց համարում էին «ազգային», հիպիները նրանցª «հետամնաց»:[8]

Independent Armenia[edit]

According to Gagik Ginosyan, the director of Karin folk dance ensemble, the rabiz music and low culture in general has been promoted by the government of Armenia.[10] Cultorologist Vardan Jaloyan suggests that rabiz music made a comeback during Robert Kocharyan's presidency (1998-2008).[8]

Types[edit]

Subculture[edit]

The rabiz subculure is usually characterized one that embraces the rabiz music, exhibits materialistic flamboyancy, uses strong blend of Russian and Armenian slang words, wears matching sport suit, sunglasses and shoes called tsitsak (ծիծակ).

If you ask a hip student, they'll say that Armenian popular culture is divided between loud, showy, raucous rabiz culture on one hand, and everything of good taste on the other.[7]

Language[edit]

Rabiz also covers a lot of highly inventive slang. [7]

the fact that the governing elite and some of the intelligentsia was Russian, the everyday languages of the rural population were the local dialects while in Yerevan the urban jargon, 'rabis', or the 'mafia language', had a socially influential role [11]

Los Angeles-based pop singer Armenchik is one of the most famous rabiz singers.[12]

Music[edit]

Rabiz music is often descirbed as one of the most popular Armenian music style, with Middle Eastern influences.[13] Aram Asatryan was widely known as the "King of Rabiz".[14] According to a survey conducted by Aravot daily in restaurants in Yerevan, rabiz singers such as Tatul, Spitaktsi Hayko, Tata Simonyan and Armenchik, are the most popular among restaurant visitors.[15]

The Lonely Planet describes it as follows:

Rabiz music is a mix of brainless pop and over-the-top tragic ballads (girl has cancer, boy says he'll kill himself before she dies) that strike sentimental Middle Eastern chord in Armenian hearts. Fans want music that will make them cry, as well as impassioned love songs and arms-aloft dancing music. This kind of music booms from taxis in Greek, Russian, Turkish and Arabic. The Armenian variety comes from Los Angeles, Beirut and Moscow as well as Yerevan, where it plays in neighborhood bars, clubs and khorovats joints late into the night.[7]

Խորհրդային տարիներին «ռաբիզ» բառը բազմիմաստ էր, եւ այդ իմաստները շատ ավելի որոշակի եւ ցայտուն էին, քան այժմ: Ռուսերեն «ռաբիս» հապավմամբ բառը սկզբնապես կապված է եղել երաժշտության հետ, եւ հիմնականում «ռաբիզ»-ի այդ իմաստն էլ կքննարկվի այս գրության մեջ: Հայաստանի բնակչության շրջանում ունենալով մեծ մասսայականություն, այդուհանդերձ, այդ երաժշտությունը մուտք չուներ համերգասրահներ ու զանգվածային տեղեկատվամիջոցներ (ռադիո, հեռուստաեսություն), մատչելի էր որոշ ռեստորաններում եւ տարածվում էր ընդհատակյա տնայնագործ արտադրության ձեւերով:[5]

Criticism[edit]

Sargis Manukyan, the lead singer of the rock band Empyray, linked the popularity of rabiz music to the economic model of supply and demand. He stated: "Rabiz singers are born from within our society."[16]

Criticism of rabiz the phenomenon[edit]

Ruben Babayan, the director of the Puppet Theatre of Yerevan, characterized rabiz as music for "narrow-minded [people] and slaves" and added that it is impossible to make "good citizenry" with that music.[17]

Criticism of policy makers[edit]

According to dance ensemble director Gagik Ginosyan (arm) public officials in Armenia condone rabiz music, even in government-related events.[18]

Ban[edit]

In October 2014 Narine Aghabalyan, the Minster of Culture of the Armenian-populated de facto Nagorno-Karabakh Republic declared in an interview that rabiz singers are banned from singing in venues in Nagorno-Karabakh.[19] A few months earlier, in August 2014, the concert of Armenchik was canceled due to low ticket sales.[20]

See also[edit]

References[edit]

  1. ^ a b Thon, Caroline (2012). Armenians in Hamburg: an ethnographic exploration into the relationship between diaspora and success. Berlin: Lit. p. 99. ISBN 9783643902269. 
  2. ^ Galstyan, Siranuish (24 July 2013). "What happened when the worldwide director Godfrey Rejjo danced". Aravot. Retrieved 15 October 2013. 
  3. ^ a b c d e Babayan, Berd (6 October 2007). "Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել ինչպես երկրի պետական սահմանը [National culture should be protected as the national border]". Azg Daily (in Armenian). Retrieved 15 December 2012. 
  4. ^ Ionesyan, Karine (22 April 2010). "Wandering artists: Yerevantsis can enjoy the mobile theater performances in the streets". ArmeniaNow. Retrieved 8 December 2014. ...rabiz (or low culture) music... 
  5. ^ a b c d e f g h i j k Bayadyan, Hrach (8 October 2012). "Լուսանցագրություն. ժողովրդական ռաբիզ [Popular rabiz]". Hetq Online (in Armenian). Retrieved 15 December 2012. 
  6. ^ "Rabiz". Urban Dictionary. Retrieved 26 November 2012. 
  7. ^ a b c d John Noble, Michael Kohn, Danielle Systermans (2012). "Rabiz Music". Lonely Planet Georgia, Armenia & Azerbaijan (4 ed.). Lonely Planet. ISBN 9781743213032. 
  8. ^ a b c d e f g h i j k l m n Jaloyan, Vardan (22 January 2011). "Մայլայից ռաբիս [From the hood to rabis]". Lragir (in Armenian). Retrieved 15 December 2012. 
  9. ^ Samkian, Artineh (2007). Constructing Identities, Perceiving Lives: Armenian High School Students' Perceptions of Identity and Education. Los Angeles: ProQuest. p. 129. ISBN 9780549482574. 
  10. ^ Daribyan, Aida (26 September 2012). "«Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում». Գագիկ Գինոսյան [Gagik Ginosyan: Rabiz Culture is Supported by the Government]". 168 hours (in Armenian). Retrieved 15 December 2012. Ցավալի է, որ կառավարական համերգներին էլ կա նման բա: Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում, իսկ կառավարությունը ոչ միայն լսում է դա, այլ նաև ծափահարում է»,- ասաց Գագիկ Գինոսյանը: 
  11. ^ Harutyunyan, Angela; Hörschelmann, Kathrin; Miles, Malcolm (2009). Public spheres after socialism. Bristol, UK: Intellect. p. 116. ISBN 9781841502120. 
  12. ^ Gevorgyan, Siranuysh (24 November 2010). "Here Comes the Holiday: Armenia better connected to Dubai ahead of winter vacation season". ArmeniaNow. Retrieved 15 October 2013. 
  13. ^ Soviet anthropology and archeology: Volume 29. International Arts and Sciences Press. 1990. p. 41. 
  14. ^ Gevorgyan, Siranouish; Grigoryan, Marianna (3 November 2006). "“King of Rabiz” Dies: Heart attack claims Aram Asatryan during celebration". ArmeniaNow. Retrieved 15 October 2013. 
  15. ^ Hakobyan, Yeva (10 November 2011). "Ուզբեկը, Գոջին եւ Ֆիլե Գագոն ռաբիզի թոփ 12-ում". Aravot. Retrieved 25 May 2013. 
  16. ^ "Ռաբիս երգիչները ծնվում են ռաբիս հասարակությունից. ռոք մեներգիչ". Tert.am (in Armenian). 1 November 2011. «Ինչը որ էսօր շատ ա արտադրվում ու շատ ա վաճառվում, ուղիղ համեմատական ա մեր գնողունակ զանգվածին»,- «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելով՝ նշեց «Էմփիրեյ» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը։ «Ռաբիս երգիչները ծնվում են ռաբիս հասարակությունից. օդից չեն ընկնում էդ մարդիկ»,- նշեց նա։ Ինչպես երաժշտությունը, այնպես էլ խոսքը, ըստ նրա, այսօր շատ է հեռացել իրականությունից։ «Ինչ որ կարդացվում ա, լցվում ա մեր իրականության մեջ, չի նշանակում, որ դա ա իրականությունը»,- ասաց նա։ 
  17. ^ Sukiasyan, Luiza (9 January 2013). "Ռուբեն Բաբայան. «Ռաբիզով քաղաքացի չեն կրթում»". Aravot. Պետք է հասկանալ, որ ռաբիզով քաղաքացի չեն կրթում, որովհետեւ դա սահմանափակ, ստրուկ մարդու երաժշտություն է: 
  18. ^ Daribyan, Aida (26 September 2012). "«Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում». Գագիկ Գինոսյան [Gagik Ginosyan: Rabiz culture is supported by the government]". 168 hours (in Armenian). Retrieved 15 December 2012. Ռաբիս, տձև մշակույթ տարածողն այսօր կառավարական համերգներին է երգում, իսկ կառավարությունը ոչ միայն լսում է դա, այլ նաև ծափահարում է: 
  19. ^ "Արցախում ռաբիսն արգելված է" (in Armenian). 1in.am. 27 October 2014. Archived from the original on 8 December 2014. 
  20. ^ Barseghyan, Melanya (22 August 2014). "Արցախում Արմենչիկի համերգը չի կայացել՝ տոմսերը չվաճառվելու պատճառով". Aravot (in Armenian). 

Category:Armenian culture Category:Social groups Category:Pejorative terms for people Category:Stereotypes Category:Social class subcultures