Մադհյա Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադհյա Պրադեշ
Դրոշ




ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԲհոպալ
Ամենաբարձր կետDhupgarh?
Օրենսդրական մարմինՄադհյա Պրադեշի օրենսդիր ժողով
Բնակչություն72 626 809 մարդ (2011)[1]
Տարածք308 245 ± 1 կմ²
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էՌաջասթան, Գուջարաթ, Մահարաշտրա, Չհատիսգարխ և Ուտար Պրադեշ
ՓոխարինեցJubbulpore Division?
ISO 3166-2 կոդIN-MP
Անվանված էcenter?
mp.gov.in

Մադհյա Պրադեշ, նահանգ (1956 թվականից) Հնդկաստանի կենտրոնական մասում։ Տարածությունը 444 հազար կմ2 է, բնակչությունը 46,1 միլիոն (1975)։ Վարչական կենտրոնը՝ Բհոպալ։ Գրավում է Դեկանի սարահարթի հյուսիսային մասը, Նարմադա գետի հովիտը, Վինդհիյա լեռները, Մալվա լավային սարավանդի մեծ մասը։ Հյուսիսում մտնում է Ինդոս-Գանգեսյան հարթավայր։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 700-1600 մմ են։ Տարածքի 1/3-ը գրավում են անտառները։ Տարածված են կարմրահողերը և սևահողերը (ռեգուրներ)։ Մադհյա Պրադեշը ագրարային նահանգ է, արագ զարգացող արդյունաբերությամբ։ Մշակում են բրինձ, կորեկ, ցորեն, բամբակ, յուղատու բույսեր։ Զարգացած է շերամապահությունը («տասսար» մետաքս)։ Խոշոր եղջերավոր անասունները օգտագործվում են հիմնականում որպես քաշող ուժ։ Մադհյա Պրադեշը Հնդկաստանում գրավում է առաջին տեղերից մեկը մանգանի և երկաթի հանքանյութի, բոքսիտների, ածխի և հրակայուն կավերի արդյունահանությամբ։ Երկրի ալմաստի արդյունահանության միակ շրջանն է։ Զարգացած է բամբակեղենի, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, մետաղամշակությունը և մեքենաշինությունը։ Կան խոշոր ՋԷԿ-եր, շաքարի գործարաններ, լրագրային թղթի ու արհեստական գործվածքների ֆաբրիկաներ, քիմիական գործարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 127
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադհյա Պրադեշ» հոդվածին։