Ալեքսանդր Մակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մակովսկի
Александр Маковский
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 5), 1869[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1924(1924-10-26) (55 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1889) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1895)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմանկար, բնանկար, կենցաղանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներAlex Coquel?
Ներշնչվել էԻլյա Ռեպին
Ներշնչել էՊորֆիրի Լեբեդև
Բորիս Ցվետկով
Պյոտր Շուխմին
Վիտալի Տիխով
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Alexander Makovski Վիքիպահեստում

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մակովսկի (ռուս.՝ Александр Владимирович Маковский, մարտի 24 (ապրիլի 5), 1869[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1924(1924-10-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, գծանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պրոֆեսոր և ակադեմիկոս[2]։ Հայտնի գեղանկարիչ Վլադիմիր Մակովսկու որդին է և նկարիչներ Կոնստանտին Մակովսկու ու Նիկոլայ Մակովսկու զարմիկը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակովսկի

Ալեքսանդր Մակովսկին ծնվել է 1869 թվականի մարտի 24-ին (ապրիլի 5-ին) Մոսկվայի նահանգում՝ տոհմիկ ազնվականի ընտանիքում[4]։ Ալեքսանդրը հետևել է հորը և դարձել գեղանկարիչ, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Կոնստանտին Մակովսկին, դարձել է ճարտարապետ[5]։ Նկարչական նախնական կրթությունն Ալեքսանդր Մակովսկին ստացել է տանը՝ հոր մոտ։

Ալեքսանդր Մակովսկին 1884 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան։ Սովորել է Իլարիոն Պրյանիշնիկովի, Վասիլի Պոլենովի ու իր հոր՝ Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում։ Ուսումնարանում սովորելու տարիներին նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար պարգևատրվել է երկու փոքր արծաթե մեդալներով, իսկ 1889 թվականին՝ ուսումնարանն ավարտելու ժամանակ, «Արվեստը գնահատողները» (ռուս.՝ «Ценители искусства») նկարի համար արժանացել է մեծ արծաթե մեդալի։

Մինչ 1893 թվականը Ալեքսանդր Մակովսկին ապրել և աշխատել է Փարիզում, որտեղ հաճախել է ֆրանսիացի գեղանկարիչ Ֆեռնան Կորմոնի նկարչության մասնավոր դպրոց։ 1893 թվականին Մակովսկին ստացել է դասային նկարչի կոչում[6]։

1894 թվականին Ալեքսանդր Մակովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Սովորել է Իլյա Ռեպինի արվեստանոցում։ Ուսումն ավարտել է 1895 թվականին։

1897 թվականից եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Մանկավարժական դասընթացների գրադարանի ուսումնական ձեռնարկների բաժնի վարիչը, 1898 թվականին նշանակվել է Մանկավարժական դասընթացների ղեկավար և դասավանդող[6]։

Սանկտ Պետերբուրգում բացել է գեղանկարչության մասնավոր ստուդիա, որտեղ Մակովսկու մոտ սովորել են Իվան Պոպովը, Վիտալի Տիխովը, Բորիս Ցվետկովը և այլք։

1893 թվականին Ալեքսանդր Մակովսկին դարձել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։ 1899 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցադրություններին, իսկ 1902 թվականին դարձել է ընկերության անդամ[7]։

1911 թվականին մի քանի դիմանկարների համար Ալեքսանդր Մակովսկին ստանում է ակադեմիկոսի կոչում, իսկ 1913 թվականին դառնում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի Նկարչության, քանդակագործության և ճարտարապետության բարձրագույն ուսումնարանի տնօրեն և պրոֆեսոր[6]։ Հեղինակել է նկարչության ու գեղանկարչության տեխնիկայի վերաբերյալ մի շարք գրքեր ու ուսումնական ձեռնարկներ։

Ալեքսանդր Մակովսկին մահացել է 1924 թվականի հոկտեմբերի 26-ին Լենինգրադում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. Маковскiе, семья художниковъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / подъ общей редакцiей почетнаго академика К. К. Арсеньева. — Петроградъ: «Издательское дѣло бывшее Брокгаузъ—Ефронъ», 1915. — Т. XXV «Лубъ — Махъ». — С. 452. — 960 с.
  3. Коптева Анастасия. «Династия Маковских: передавая таланты по наследству» (ռուսերեն). Краснодарская краевая универсальная научная библиотека им. А. С. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
  4. Ларина К., Басилашвили К. (2007 թ․ ապրիլի 8). «Картина Владимира Маковского «На бульваре»». Собрание Третьяковки (ռուսերեն). Радиостанция «Эхо Москвы». Արխիվացված օրիգինալից 2012 թ. հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  5. Новик Дмитрий. Художники Маковские(ռուս.) // «Искусство» : Журнал. — М.: ООО «Журнал «Искусство», 2008. — № 6. Архивировано из первоисточника 10 Հոկտեմբերի 2017.
  6. 6,0 6,1 6,2 Кондаков С. Н. Маковскiй, Александръ Владимiровичъ // Список русских художников к Юбилейному справочнику Императорской Академии художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи художествъ 1764-1914. — СПб.: Императорская Академия художеств, 1915. — Т. часть II. — С. 119. — 459 с.
  7. Федотова И. П. Маковский Александр Владимирович(ռուս.) // Универсальная электронная энциклопедия «Пермский край». —Пермь, 2008. Архивировано из первоисточника 6 Մարտի 2016.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маковский А. В. Карманный альбом для учителей начального образования по тетрадям или со стенных таблиц в начальных и средних учебных заведениях. — М., 1901;
  • Маковский А. В. Начальный курс рисования для начальных школ, средних учебных заведений и домашнего обучения. — М., 1901;
  • Маковский А. В. Альбом видов 1-й российской Сергиевской школы трезвости, основанной в 1904 году. — СПб., 1909; Нива. 1911. № 2;
  • Маковский А. В. Доклад преподавателя-руководителя педагогических курсов при Императорской Академии художеств академика А. В. Маковского. — СПб., 1913;
  • Маковский А. В. Искусство для всех. Школа рисования, живописи, прикладного искусства. — СПб., 1916;
  • Маковский А. В. Опыт живописи масляными красками. — СПб., 1918;
  • Маковский А. В. Искусство для всех. Рисование и живопись. — СПб., 1923.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մակովսկի» հոդվածին։