Արաբա-իսրայելական հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբա-իսրայելական հակամարտություն

Իսրայելը և Արաբական պետությունների լիգայի անդամները
     Արաբական պետությունների լիգա      Իսրայել
     Կռվել են Իսրայելի դեմ      Արևմտյան ափը և Գազայի հատվածը
Թվական 20-րդ դարի սկիզբ և մինչև հիմա
Վայր Մերձավոր Արևելք
Արդյունք Իսրայել պետության ստեղծում (հակամարտություն շարունակվում է)
Հակառակորդներ

Արաբական երկրներ

Իսրայել
Ռազմական կորուստներ
մոտ 46000 զինծառայող սպանված է մոտ 9000 զինծառայող սպանված է
Ժամանակագրություն
Պայմանագրեր

Արաբա-իսրայելական հակամարտություն (արաբ․՝ الصراع العربي الإسرائيلي‎‎; եբրայերեն՝ הסכסוך הישראלי-ערבי‎), քաղաքական լարվածություն, ռազմական կոնֆլիկտներ և վեճեր արաբական մի շարք երկրների և Իսրայելի միջև։ Արաբա-իսրայելական շարունակական հակամարտության արմատները կապված են 19-րդ դարի վերջին Սիոնիզմի և արաբական նացիոնալիզմի ծագման հետ։ Հակամարտության առաջացման պատճառներից են տարածքի վերաբերյալ վիճելի պնդումները։ Այն տարածաշրջանը, որը հրեա ժողովրդի կողմից ընկալվում է նախահայրենիք, միևնույն ժամանակ Համաարաբական շարժման կողմից ընկալվում է պատմականորեն պաղեստինյան տարածք, իսկ համաիսլամական կոնտեքստում՝ մուսուլմանական։

Միջհամայնքային կոնֆլիկտ պաղեստինան հրեաների և արաբների միջև, որը հասունացավ 20-րդ դարի սկզբին՝ հասնելով իր գագաթնակետին քաղաքացիական պատերազմի տեսքով 1947 թվականին և վերածվելով արաբա-իսրայելական առաջին պատերազմին 1948 թվականի մայիս ամսին Իսրայելի անկախության հռչակումից անմիջապես հետո։ Լայնածավալ հակամարտություններ, որոնք մեծ մասամբ ավարտվել են զինադադարի համաձայնությամբ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո։ 1979 թվականին կնքվել են խաղաղության համաձայնագրեր Իսրայելի և Եգիպտոսի միջև, ինչի արդյունքում Իսրայելը հեռացավ Սինայի թերակղզուց և վերացավ Արևմտյան ափում և Գազայի հատվածում ռազմական ղեկավարման համակարգը Իսրայելի քաղաքացիական վարչության օգտին և որի հետևանքով երկկողմանի ձևով բռնակցվեցին Գոլանի բարձունքներն ու Արևելյան Երուսաղեմը։

Ժամանակի ընթացքում բուն կոնֆլիկտը տեղափոխվել է տարբեր հարթակներ՝ սկսած տարածաշրջանային լայնածավալ արաբա-իսրայելական կոնֆլիկտից մինչև ավելի տեղական՝ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի, որն իր գագաթնակետին հասավ 1982 թվականի Լիբանանի պատերազմի ընթացքում։ Օսլոյի ժամանակավոր համաձայնագրերը հանգեցրին Պաղեստինյան ազգային վարչության ստեղծմանը 1994 թվականին իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացի շրջանակում։ Նույն տարում Իսրայելն ու Հորդանանը հասան խաղաղության համաձայնության։ Իսրայելի և Բաասական Սիրիայի, ինչպես նաև Լիբանանի միջև լայնորեն կիրառվեց զինադադարի ռեժիմ մինչև 2006 թվականը։ Այնուամենայնիվ, Սիրիայի քաղաքացիական պատերազմի զարգացումները փոփոխեցին իրավիճակը Իսրայելի հետ հյուսիսային սահմաններում՝ իրար դեմ լարելով Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Հեզբոլլահը և սիրիական ընդդիմությունը և բարդացնելով նրանց հարաբերությունները Իսրայելի հետ։

Իսրայելի և Համասի կողմից ղեկավարվող Գազայի միջև կոնֆլիկտը, որն ավարտվեց 2014 թվականի հրադադարով, սովորաբար նույնպես համարվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության և հետևաբար արաբա-իսրայելական հակամարտության մի մասը։ Դրա 2006-2012 թվականների փուլը, չնայած, նաև կապվում է իրանա-իսրայելական երկկողմ կոնֆլիկտի հետ այս տարածաշրջանում (Սիրիայի կառավարությունը և Հեզբոլլահը աջակցություն էին ստանում Իրանի կողմից)։ 2012 թվականից սկսած Իրանը (գերազանցապես շիա) կապերը խզեց Սուննիական Համաս շարժման հետ հաշվի առնելով Սիրիայի քաղաքացիական պատերազմը։

Չնայած Եգիպտոսի և Հորդանանի հետ խաղաղության համաձայնության, Պաղեստինի հետ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի և ընդհանուր առմամբ գոյություն ունեցող հրադադարի, Արաբական աշխարհի և Իսրայելի միջև դեռ կան տարակարծություններ մի շարք հարցերի շուրջ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտության կրոնական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության գործընթացին դեմ որոշ խմբավորումներ առաջ են բերում կրոնական փաստարկներ իրենց անզիջողական դիրքորոշման համար[1]։ Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակակից պատմությունը մեծապես ազդվել է տարբեր կողմերի կրոնական համոզմունքների և ընտրյալ ժողովուրդ գաղափարի վերաբերյալ նրանց կարծիքների կողմից, որոնք ներառված են իրենց քաղաքականության մեջ ՝ ի դեմս Երուսաղեմի հետ կապված « Խոստացված երկիր » և « Ընտրյալ քաղաք » գաղափարների[2]։

Քանանի երկիրը կամ Էրեց Յիսրայելը (Իսրայել երկիրը) ըստ հրեական Աստվածաշնչի Աստծո կողմից խոստացվել է Իսրայելի սերունդներին։ Սրա մասին նշված է նաև Ղուրանում[3]։ Թեոդոր Հերցելը 1896 թվականին գրած Հրեական պետություն իր մանիֆեստում հաճախ է անդրադառնում Բիբլիական Խոստացված երկիր գաղափարին[4]։ Լիկուդն այժմ իսրայելական ամենահեղինակավոր քաղաքական կուսակցությունն է, որ իր սկզբունքներում ընդգրկում է Աստվածաշնչյան պնդումը Իսրայել երկրի մասին[5]։

Մուսուլմաններն իրենց հերթին պնդում են իրենց իրավունքը տարածքի հանդեպ Ղուրանի համաձայն[6]։ Հրեական այն պնդմանը, որ այս տարածքը խոստացվել է միայն Աբրահամի կրտսեր որդու՝ Իսահակի սերունդներին հակակշիռ է արաբների այն փաստարկը, որ Քանաանի երկիրը խոստացվել է ըստ իրենց համոզման Աբրահամի ավագ որդուն՝ Իսմայիլին, ումից էլ սերում են արաբները[6]։ Ավելին, մուսուլմանները նույնիսկ հարգանքով են մոտենում աստվածաշնչյան իսրայելցիների շատ սրբավայրեր, ինչպես օրինակ Պատրիարքների քարանձավը և Մայր Տաճարը։ Վերջին 1400 տարիներին մուսուլմանները կառուցապատել են այս անտիկ իսրայելական վայրերը իսլամական սահմանաքարերով, ինչպես օրինակ Ժայռի գմբթեը և Ալ-Աքսայի մզկիթը Մայր Տաճարի վրա, որը հուդայականության ամենասուրբ վայրն է։ Սա հանգեցրեց երկու կողմերի բախմանը Երուսաղեմի հանդեպ իրավական դիրքի վերաբերյալ։ Ըստ մուսուլմանների Մուհամմադը դրախտային իր առաջին ճամփորդությունն անցել է Երուսաղեմով։ Համասը, որը կառավարում է գազայի հատվածը, պնդում է, որ Պաղեստինի ողջ տարածքը (ներկայիս Իսրայելն ու Պաղեստինյան տարածքները) իսլամական վակֆ է, որը պետք է կառավարվի մուսուլմանների կողմից[7]։

Քրիստոնյա սիոնիստները հաճախ աջակցում են Իսրայել պետության գոյությանը՝ հիմք ընդունելով Սուրբ երկրի վրա որպես նախնիների հողեր հրեաների իրավունքը։ Նման առաջարկով հանդես է եկել Պողոս առաքյալը Աստվածաշնչում հռոմեացիներին ուղղված իր նամակի 11-րդ գլխում։ Քրիստոնեական սիոնիզմը քարոզում է, որ հրեաների վերադարձը Իսրայել նախապայման՝ Քրիստոսի երկրորդ գալստյան համար[8][9]։

Ազգային շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբա-իսրայելական ժամանակակից հակամարտության արմատները դրվել են Սիոնիզմի ծագմամբ և Արաբ նացիոնալիզմի ազդեցությամբ, որը ծնվեց ի պատասխան Սիոնիզմի գաղափարախոսությանը 19-րդ դարի վերջին։ Այն տարածքը, որը հրեա ժողովրդի կողմից համարվում է պատմական հայրենիք միևնույն ժամանակ ըստ համաարաբական շարժման ներկայումս և պատմականորեն պատկանում է պաղեստինյան արաբներին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Մերձավոր Արևելքը, ներառյալ՝ Պաղեստինը (ավելի ուշ մանդատային Պաղեստինը), գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ մոտ 400 տարի շարունակ։ Կայսրության անկման վերջին տարիների ընթացում, օսմանյանները սկսեցին ընդունել իրենց թուրքական էթնիկ ինքնությունը՝ պնդելով թուրքերի առաջնահերթությունը կայսրության մեջ, որն էլ հանգեցրեց արաների հանդեպ խտրականությանը[10]։ Օսմանյաններից ազատագրվելու խոստումը շատ արաբբների և հրեաների դրդեց աջակցելու դաշնակից ուժերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սա հանգեցրեց Արաբ նացիոնալիզմի մասշտաբային ընդլայնմանը։ Թե՛ արաբ նացիոնալիզմը, և թե՛ Սիոնիզմը իրենց ձևավորման գործընթացը սկսել են Եվրոպայում։ Սիոնիստական Կոնգրեսը հիմնադրվել է Բազելում 1897 թվականին, մինչդեռ «Արաբական ակումբը» հիմնվել է Փարիզում 1906 թվականին։

19-րդ դարի վերջին Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հրեական համայնքները սկսեցին մեծ թափով ներգաղթել Պաղեստին և հողեր գնել տեղի Օսմանյան հողատերերից։ Այդ ժամանակ Պաղեստինում բնակչության թիվը հասնում էր 600 000-ի, որոնց հիմնական մասը մուսուլման արաբներ էին, բայց կային նաև զգալի քանակի հրեական, քրիստոնեական, դրուզական փոքրամասություններ և որոշ քանակի Սամարացիներ և Բահա՚իներ։ Այդ ժամանակ Երուսաղեմը չէր անցնում իր պարիսպների սահմանը։ Հրեաներն այստեղ սկսեցին հիմնել կոլեկտիվ տնտեսություններ կամ այսպես կոչված կիբուցնիկներ, ինչպիսին էր նաև ժամանակակից առաջին ամբողջապես հրեական քաղաքը՝ Թել Ավիվը։

1915-1916 թվականներին, երբ Համաշխարհային պատերազմը շարունակվում էր, Եգիպտոսում Բրիտանիայի գլխավոր կոմիսար Հենրի Մակմահոնը գաղտնի ձևով հաղորդակցվում էր Հաշիման ընտանիքի առաջնորդ և Մեքքայի ու Մադինայի օսմանյան ղեկավար Հուսեյն իբն Ալիի հետ։ Մակմահոնը համոզեց Հուսեյնին առաջնորել արաբական ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ, ով համագործակցում էր Գերմանիաի հետ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմում։ Մակմահոնը խոստացավ, որ եթե արաբները աջակցեն Բրիտանիային պատերազմում, բրիտանական կառավարությունը կօգնի ստեղծել արաբական անկախ պետություն Օսմանան կայսրությանը պատկանող արաբական նահանգներում՝ Հաշիմյանների գլխավորությամբ, որն իր մեջ կներառի նաև Պաղեստինը։ Արաբական ապստամբությունը, որը ղեկավարում էր Թ. Է. Լոուրենսը ( Լոուրենս Արաբացի) և Հուսեյնի որդի Ֆեյսալը, հաջողությամբ պարտության մատնեց Օսմանյաններին, և Բրիտանիան իր վերահսկողությունը հաստատեց այս տարածքների մեծ մասի վրա։

Համայնքային բախումներ Մանդատային Պաղեստինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդատի առաջին տարիները և ֆրանս-սիրիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին, Պաղեստինը կառավարում էին բրիտանական ուժերը (ընդգրկում էին հրեական զորախումբ)։ Բրիտանական կառավարությունը հաստատեց Բալֆուրի հռչակագիրը, որը պնդում էր, որ կառավարությունը նպատակահարմար է տեսնում «Պաղեստինում ստեղծել ազգային օջախ հրեա ժողովրդի համար», բայց « ոչինչ չի արվի, որ կոտնահարի Պաղեստինում առկա ոչ հրեա համայնքների քաղաքացիական և կրոնական իրավունքները»։ Հռչակագիրը հաստատվեց կառավարության որոշ կարևոր անդամների, որոնց մեջ էր նաև վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, համոզմունքի արդյունքում, ըստ որի պատերազմում հաղթանակելու մեջ հրեաների աջակցությունը չափազանց կարևոր էր։ Ամեն դեպքում, այս հռչակագիրը արաբական աշխարհում մի հզոր խռովության պատճառ դարձավ[11]։ Պատերազմից հետո տարածաշրջանն անցավ Բրիտանական հսկողության տակ որպես Պաղեստինի Բրիտանական մանդատ։ Տարածքը, որն ներառում էր ներկայիս Իսրայելը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը մանդատով հանձնվեց բրիտանացիներին 1923 թվականին։ Անդրհորդանանը առանձնացվեց որպես բրիտանական առանձին խնամակալության տարածք՝ Անդրհորդանանի էմիրություն, որը ստացավ ինքնավար կարգավիճակ 1928 թվականին և հասավ կատարյալ անկախության միայն 1946 թվականին բրիտանական մանդատի վերացման մասին ՄԱԿ-ի համաձայնությամբ։

Արաբ նացիոնալիստների շրջանում շատ մեծ ճգնաժամ սկսվեց 1920 թվականին Սիրիայի Արաբական Թագավորության ստեղծման ձախողման հետևանքով։ Ֆրանս-սիրիական աղետալի պատերազմի արդյունքում ինքնահռչակ Հաշիմյան թագավորությունը իր մայրաքաղաք Դամասկոսով պարտվեց, իսկ Հաշիմյան ղեկավարը փախավ Մանդատային Իրաք։ Ճգնաժամի ընթացքում առաջին առճակատումը արաբ նացիոնալիստների և հրեական ուժերի միջև տեղի ունեցավ 1920 թվականի մարտին Թել Հայի ճակատամարտում:։ Առավել կարևոր է այն հանգամանքը, որ համաարաբական թագավորության անկումը հանգեցրեց տեղի պաղեստինյան տարբերակով արաբական նացիոնալիզմի հիմնվելուն Ամին ալ-Հուսեյնիի ՝ Դամասկոսից Երուսաղեմ վերադառնալուց հետո 1920 թվականին։

Այս ընթացքում Մանդատային Պաղեստին հրեաների ներգաղթը շարունակվում էր, չնայած ըստ որոշ կարծիքների նմանատիպ, բայց ավելի քիչ փաստարկված ներգաղթ տեղի էր ունենում նաև արաբական համայնքում, որ համալրվում էր Սիրիայից և հարևան այլ տարածքներից եկած աշխատողներով։ Պաղեստինի արաբները հրեաների այս արագընթաց ներհոսքը վտանգավոր էին համարում իրենց հայրենիքի և որպես ժողովուրդ իրենց ինքնության համար։ Ավելին, հրեաների կողմից հողի առևտրի քաղաքականությունը, արաբների աշխատանքի արգելքը հրեաներին պատկանող արդյունաբերական և տնտեսական ոլորտներում զայրացնում էր Պաղեստինի արաբական համայնքներին[12]։ Դեռևս 1920 թվականին տեղի ունացան ցույցեր, որտեղ արաբները բողոքում էին Պաղեստինը կառավարող բրիտանական մանդատի դեմ՝ հրեա ներգաղթածներին անարդար ձևով առավելություններ տալու համար։ Այս դժգոհությունները հանգեցրին բռնության կիրառմանը ավելի ուշ նույն տարում, երբ ալ-Հուսեյնիի զայրացած ամբոխը դուրս եկավ Երուսաղեմի փողոցներ։ Ուինսթոն Չերչիլի 1922 թվականին հրապարակած Սպիտակ թուղթը, որտեղ ժխտվում էր Բալֆուրի հռչակագրի ձգտումը ստեղծել հրեական պետություն, նպատակ ուներ հանդարտեցնել արաբ բնակչությանը։

1929 թվականի իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին՝ Վլադիմիր Ժաբոտինսկիի քաղաքական խմբի ՝ Բեթարի ցույցից հետո, Արևմտյան պատի մոտ, ապստամբություններ սկսվեցին Երուսաղեմում և տարածվեցին ամբողջ Պաղեստինով։ Հեբրոնում արաբները սպանեցին 67 հրեաների, և սա հայտնի դարձավ որպես Հեբրոնի կոտորած։

1929 թվականի ապստամբությունների ժամանակ մեկ շաբաթվա ընթացքում սպանվեցին ամենաքիչը 116 արաբ և 133 հրեա և վիրավորվեցին 339-ը մարդ[13]։

1930-ական և 1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1931 թվականը Մանդատային Պաղեստինի բնակչության 17 տոկոսը կազմում էին հրեաները՝ աճելով 6 տոկոսով սկսած 1922 թվականից[14]։ Հրեական ներգաղթն իր գագաթնակետին հասավ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ գալուց հետո՝ կրկնապատկելով հրեա բնակչության թիվը Բրիտանական Պաղեստինում[15]։

1930-ական թվականների կեսերին Իզ ադ-դին ալ-Քասամը ժամանեց Սիրիայից և հիմնեց Սև Ձեռքը, որը հակասիոնիստական և հակաբրիտանական ռազմական կազմակերպություն է։ Նա կազմակերպես և իրականացրեց ռազմական մարզանքներ տեղի գյուղացիների համար և մինչև 1935 թվականը նա անդամագրել էր 200-ից 800 տղամարդ։ Խմբերը զինված էին ռումբերով և հրազեններով, որը նրանք օգտագործում էին տարածքի հրեա բնակիչներին սպանելու համար, ինչպես նաև հրեա բնակիչների մշակավայրերում վանդալիզմի գործողություն իրականացնելու համար[16]։ Մինչև 1936 թվականը աճող լարվածությունները տարան 1936-1939 թվականների Արաբական ապստամբությանը Պաղեստինում[17]։

Արաբական ճնշմանն ի պատասխան[18]՝ բրիտանական մանդատի իշխանությունները մեծապես կրճատեցին Պաղեստին հրեա ներգաղթողների թիվը (նայել 1939-ի Սպիտակ թուղթը)։ Այս սահմանափակումները մնացին մինչև մանդատի ավարտը։ Սա համընկավ նացիստական Հոլոքոսթի և հրեա փախստականների՝ Եվրոպայից արտագաղթելու ժամանակաշրջանի հետ։ Դրա հետևանով Մանդատաին Պաղեստին մտած հրեաների մեծ մասը համարվեցին անօրինական (Ալիյա Բեթ)՝ պատճառ դառնալով առավել մեծ լարվածության։ Խնդիրը դիվանագիտական ձևով լուծելու մի քանի ձախողված փորձերից հետո բրիտանացիները օգնության դիմեցին նոր ձևավորված Միավորված ազգերի կազմակերպությանը։ 1947 թվականի մայիսի 15-ին, Գլխավոր Ասամբլեան կազմեց մի հանձնաժողով (UNSCOP), որ բաղկացած էր տասնմեկ երկրների ներկայացուցիչներից[19]։ Հանձնաժողովն ավելի անաչառ դարձնելու համար ոչ մի հզոր պետություն այստեղ ներկայացված չէր[20]։ Հինգ շաբաթ երկրի ներսում հետազոտություններ անելուց հետո, Հանձնաժողովը Գլխավոր Ասամբլեային զեկույց ներկայացրեց 1947 թվականի սեպտեմբերի 3-ին[21]։ Զեկույցը պարունակում էր երկու՝ մեծամասնական և փոքրամասնական պլան։ Մեծամասնական պլանն առաջարկում էր տնտեսական միավորվածությամբ բաժանում, իսկ փոքրամասնական պլանը՝ Պաղեստինի անկախ պետություն։ Միայն թեթևակի բարեփոխումներով ըստ ՄԱԿ-ի` 1947 թվականի նոյեմբերի 29-ի 181 (II) որոշմամբ խորհուրդ տրվեց ընդունել և կիրառել Տնտեսական միավորվածությամբ բաժանման պլանը[22]։ Այս որոշումը ընդունվեց 33 կողմ 13 դեմ հարաբերակցությամբ, ևս 10 ձայն մնաց ձեռնպահ։ Բոլոր 6 արաբական երկրները, որոն ՄԱԿ-ի կազմում էին դրան դեմ քվեարկեցին։ Իրական դաշտում պաղեստինցի արաբներն ու հրեաները բացեիբաց պայքարում էին տարածաշրջանում ստրատեգիական կարևորության կետերի վերահսկողության համար։ Երկու կողմերն էլ որոշ կոպիտ խախտումներ արվեցին[23]։

Քաղաքացիական պատերազմը մանդատային Պաղեստինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Map comparing the borders of the 1947 partition plan and the armistice of 1949.
Կաղապար:Partition Plan-Armistice Lines comparison map legend

Մանդատի ավարտից մի քանի շաբաթ առաջ Հագանան կազմակերպեց մի շարք հարձակումներ, որի արդյունքում վերահսկողություն հաստատվեց ամբողջ այն տարածքի վրա, որը ՄԱԿ-ը նախատեսել էր Հրեական պետության համար։ Սրա արդյունքում առաջացան մեծ քանակությամբ փախստականներ և բռնազավթվեցին Տիբերիան, Հայֆան, Սաֆադը, Բեյսան և Յաֆան։

1948 թվականի սկզբին Մեծ Բրիտանիան հայտարարեց իր հստակ ցանկությունը մայիսի 14-ին իր մանդատը Պաղեստինում ավարտելու վերաբերյալ[24]։ Դրան ի պատասխան, ԱՄՆ նախագահ Հարրի Ս. Թրումենը մարտի 25-ին հայտարարեց իր առաջարկը, որն էր խնամակալությունը վերածել անջատման՝ պնդելով, որ «ցավոք սրտի, պարզ է դառնում, որ խնամակալության պլանը հնարավոր չէ այս պահին իրականացնել խաղաղ ճանապարհով։ Առանց անհապաղ գործողությունների իրականացման Պաղեստինում չի կարող լինել ժողովրդական իշխանություն, որն ի վիչակի կլինի պահպանել կարգ ու կանոն։ Բռնությունն ու արյան հեղեղը կլցնեն Սուրբ հողերը, որի անխուսափելի արդյունքը կլինի լայնամասշտաբ կռիվների մարդկանց միջև»[25]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվական. արաբա-իսրայելական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մայիսի 14-ին, այն նույն օրը, երբ Պրիտանական մանդատը վերացավ Պաղեստինի վրա, Հրեա Ժողովրդի Խորհուրդը, որը հավաքվեց Թել Ավիվում և հաստատեց Հրեական պետության հիմնադրման մասին հայտարարությունը Էրեց Իսրայելում։ Այս հռչակագիրը ներկայացրեց Սիոնիստական Համաշխարհային կազմակերպության գործադիր ղեկավար Դավիդ Բեն Գուրիոնը[26]։ Սահմանների մասին հստակ ոչինչ նշված չէր բացի նրանից, որ պետությունն Էրեց Իսրայելում է։ Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնական հեռագրում, որն ուղղված էր ՄԱԿի-ի գլխավոր քարտուղարին 1948 թվականի մայիսի 15-ին արաբները հրապարակայնորեն պնդում էին, որ արաբական իշխանությունները «ստիպված են միջամտել միմիայն խաղաղության և անվտանգութան վերահաստատման և կարգ ու կանոնի սահմանման նպատակով»։ Այնուհետև նշվում է, որ «Արաբական պետությունների իշխանությունները այսպիսով հաստատում են այն տեսակետը,որ բազմիցս հռչակել են այլ առիթներով, ինչպիսին է Լոնդոնի Համաժողովը և մինչև ՄԱԿ-ի որոշումը, այն մասին, որ Պաղեստինի խնդրի միակ արդար և անաչառ լուծումը Պաղեստինի միասնական պետության ստեղծումն է, որը կհիմնվի ժողովրդավրության վրա...»:

Նույն օրը Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի զորքերը ներխուժեցին այն տարածքները, որոնք դեռ նոր էին դադարել համարվել բրիտանական մանդատային տարածքներ։ Սրանով սկսվեց 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմը։ Նորաստեղ Իսրայելի պաշտպանական ուժերը տեղահանեցին արաբներին գրավված տարածքների մի մասից՝ այսսպիսով ընդարձակելով իր սահմանները UNSCOP-ի բաժանման իրական սահմաններից[27]։ Մինչև 1948 թվականի դեկտեմբեր իսրայելը վերահսկում էր Մանդատային Պաղեստինի մեծ մասը Հորդանան գետի արևմտյան հատվածում։ Մանդատային տարածքի մնացած հատվածը ընդգրկվեց Հորդանանի կազմին։ Այսպես, այն տարածքը, որ կոչվում էր Արևմտյան Բանկ վերահսկվում էր Հորդանանի կողմից, իսկ Գազայի հատվածը՝ Եգիպտոսի կողմից։ Այս հակամարտությունից առաջ և դրա ընթացքում 713.000[28] պաղեստինցի արաբ լքեց իր բուն հողերը՝ դառնալով պաղեստինյան փախստական, որոնց մի մասին արաբ առաջնորդները խոստացան վերադարձնել պատերազմում հաղթելուց հետո, իսկ մյուս մասը ստիպված էր հեռանալ իր հայրենի հողից իսրաելական զորքերի և հրեական ռազմական խմբավորումների՝ պաղեստինյան գյուղերի ու քաղաքների վրա հարձակվելու պատճառով[29]։

Շատ պաղեստինցիներ դուրս եկան այն տարածքներից, որտեղ այժմ Իսրայելն է՝ արձագանքելով այն ջարդերին, որ հրեական ռազմական կազմակերպություններն իրականացնում են արաբական քաղաքներում։ Այդպիսի կազմակերպություններից է Իրգունը և Լեհին։ Պատերազմն ավարտվեց 1949 թվականին Իսրայելի և իր յուրաքանչյուր արաբ հարևանի հետ զինադադարի պայմանագրերի կնքմամբ։

1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում հրեա քաղաքացիների կարգավիճակը արաբական պետություններում վատացավ։ 1947 թվականի դեկտեմբերին Հակահրեական խռովություններ բռնկվեցին Արաբական աշխարհում և հրեական համայնքը մեծապես տուժեց մասնավորապես հալեպում և Բրիտանիայի կողմից վերահսկվող Ադենում։ Եղան հարուրավոր զոհեր և վիրավորներ։ Լիբիայում հրեաները զրկվեցին քաղաքացիությունից, իսկ Իրաքում նրանց ունեցվածքը բռնագրավվեցին[30]։ Եգիպտոսը վտարեց իր օտար համայնքների մեծ մասը, այդ թվում նաև հրեաներին 1956 թվականի Սուեզի պատերազմից հետո[31], իսկ Ալժիրը մերժեց իր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց մեջ կային շշատ հրեաներ 1962 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո։ Շուրջ 20 տարվա ընթացքում մոտ 850.000 հրեա արաբական երկրներից ներգաղթեցին Իսրայել և այլ երկրներ[32]։

1949–1967 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմում Իսրայելի հաղթանակի արդունքում, յուրաքանչյուր արաբ, ով գտնվում էր հրադադարի գծի սխալ կողմում, հնարավորությում չունեցավ վերադանալ իր բնակավայր, որտեղ արդեն Իսսրայել պետությունն էր։ Նմանապես, յուրաքանչյուր հրեա Արևմտյան ափին կամ Գազաի հատվածում զրկվեց իր բնակավայրից և ունեցվածքից և արտաքսվեց Իսրայել։ Ներկայիս պաղեստինայն փախստականները իրենց բնակավայրերը լքածների սերունդներն են և նրանց՝ իրենց հողերը լքել ու հեռանալու պատասխանատվությունը վիճելի հարց է Իսրայելի և Պաղեստինի միջև[33][34]:114: Մորիսը եզրակացնում է, որ արաբների՝ իրենց բնակության վայրերը լքելու «վճռական պատճառը» կապված է հրեական զորքերի գործողություններից (վկայում է իրական ֆիզիկական պայթյուններ, ռազմական հարձակումներ բնակավայրերի վրա, կրակոցների ժամանակ զոհ դառնալու վախը, մոտակա բնակավայրերի կործանումը և տարածքը լքել հորդորելու քարոզարշավը) կամ դրա անմիջական հետևանքն է։ Միևնույն ժամանակ, արաբ առաջնորդների հրահանգով տարածքները լքել որոշողները կազմում են յուրաքանչյուր 392-ից 6-ը իր կողմից ուսումնասիրված և համեմատաբար քիչ արաբ բնակչություն ունեցող բնակավայրերում[34]։ Շուրջ 700.000 հրեա ներգաղթել է Իսրայել 1948-1952 թվականների ընթացքում, ընդ որում, նրանցից 285.000-ը արաբական երկրներից[35][36]։

1956 թվականին Եգիպտոսը փակեց Տիրանի նեղուցը Իսրայելի նավարկության համար և արգելափակեց Աքաբայի ծովածոցը՝ խախտելով 1988 թվականի Կոնստանդնուպոլսի կոնվենցիան։ Շատերը վիճարկում էին այն հարցը, որ սա խախտում է նաև 1949 թվականին կնքված զինադադարի համաձայնագիրը[37][38]։ 1956 թվականի հուլիսի 26-ին Եգիպտոսը ազգայնականացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը և փակեց ջրանքը Իսրայելի նավարկության համար[39]։ Իսրայելը դրան պատասխանեց 1956 թվականի հոկտեմբերի 29-ին՝ բրիտանական և ֆրանսիական աջակցությամբ ներխուժելով Սինայի թերակղզի։ Սուեզի ճգնաժամի ընթացքում, Իսրայելը գրավեց Գազայի գոտին և Սինայի թերակղզին։ Շուտով ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ճնշմամբ հաստատվեց հրադադար[39][40]։ Իսրայելը համաձայնեց դուրս բերել իր ուժերը եգիպտական տարածքներից։ Իսկ Եգիպտոսը համաձայնեց տարածաշրջանում ազատ նավարկելիությանը և Սինաի ապառազմականացմանը։ Ստեղծվեց ՄԱԿ-ի արտակարգ ուժեր ապառազմականացման գործընթացը վերահսկելու համար[41]։ Այս ուժերը տեղակայվեցին միայն եգիպտական կողմի սահմանում, քանի որ Իսրայելը թույլ չտվեց դրանց մուտքն իր տարածք[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weinberger, Peter E. (2004 թ․ մայիս). «Incorporating religion into israeli-palestinian peacemaking: recommendations for policymakers» (PDF). Center for World Religions, Diplomacy, and Conflict Resolution, Institute for Conflict Analysis and Resolution, George Mason University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 27-ին.
  2. Avi Beker, The Chosen: The History of an Idea and the Anatomy of an Obsession, New York: Palgrave Mcmillan, 2008
  3. Sura 17, "The Night Journey", verse 103
  4. The State of the Jews, Theodor Hertzl, 1896, Translated from the German by Sylvie D'Avigdor, published in 1946 by the American Zionist Emergency Council. The original German title, "Der Judenstaat", literally means "The Jews' State". «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) 25 October 2009.
  5. «Likud – Platform». Knesset.gov.il. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 'Jerusalem in the Qur'an', Masjid Dar al-Qur'an, Long Island, New York. 2002
  7. «The Avalon Project : Hamas Covenant 1988». Avalon.law.yale.edu. 1988 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  8. «Seven Major Prophetic Signs Of The Second Coming». Gracethrufaith.com. 2011 թ․ դեկտեմբերի 31.
  9. Review of On the Road to Armageddon: How Evangelicals Became Israel's Best Friend
  10. Fraser, T.G. The Middle East: 1914–1979. St. Martin's Press, New York. (1980) Pg. 2
  11. Segev, Tom (2000): One Palestine, Complete, pp. 48–49, Abacus, 0-349-11286-X.
  12. Lesch, Ann M. and Tschirgi, Dan. Origins and Development of the Arab-Israeli Conflict. Greenwood Press: West Port, Connecticut. (1998). Pg.47,51
  13. NA 59/8/353/84/867n, 404 Wailing Wall/279 and 280, Archdale Diary and Palestinian Police records.
  14. Lesch, Ann M. and Tschirgi, Dan. Origins and Development of the Arab-Israeli Conflict. Greenwood Press: West Port, Connecticut. (1998). Pg. 47
  15. Smith, Charles D. Palestine and the Arab Israeli Conflict: A History With Documents. Bedford/St. Martin's: Boston. (2004). Pg. 129
  16. Segev, Tom (1999). One Palestine, Complete. Metropolitan Books. էջեր 360–362. ISBN 0-8050-4848-0.
  17. Lesch, Ann M. and Tschirgi, Dan. Origins and Development of the Arab-Israeli Conflict. Greenwood Press: West Port, Connecticut. (1998). Pg.
  18. «The Struggle against Jewish Immigration to Palestine». Middle Eastern Studies. 1998 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  19. A/RES/106 (S-1) Արխիվացված 6 Օգոստոս 2012 Wayback Machine of 15 May 1947 General Assembly Resolution 106 Constituting the UNSCOP: Retrieved 12 May 2012
  20. Smith, Charles D. Palestine and the Arab Israeli Conflict: A History With Documents. Bedford/St. Martin's: Boston. (2004). Pg. 186
  21. «UNITED NATIONS: General Assembly: A/364: 3 September 1947: Retrieved 10 May 2012». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
  22. «A/RES/181(II) of 29 November 1947». United Nations. 1947. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  23. Fraser, T.G. The Middle East: 1914–1979. St. Martin's Press, New York. (1980). Pg. 41
  24. Stefan Brooks (2008). «Palestine, British Mandate for». In Spencer C. Tucker (ed.). The Encyclopedia of the Arab-Israeli Conflict. Vol. 3. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 770. ISBN 978-1-85109-842-2.
  25. «United States Proposal for Temporary United Nations Trusteeship for Palestine Source: Department of State Bulletin, vol. 18, No. 457, April 4, 1948, p. 451». Mideastweb.org.
  26. «Declaration of Establishment of State of Israel: May 14, 1948». Mfa.gov.il. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  27. Smith, Charles D. Palestine and the Arab Israeli Conflict: A History With Documents. Bedford/St. Martin's: Boston. (2004). Pg. 198
  28. GENERAL PROGRESS REPORT AND SUPPLEMENTARY REPORT OF THE UNITED NATIONS CONCILIATION COMMISSION FOR PALESTINE, Covering the period from 11 December 1949 to 23 October 1950, GA A/1367/Rev.1 23 October 1950
  29. «The Palestinian Diaspora». Global Exchange. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. Aharoni, Ada (2003 թ․ մարտ). «The Forced Migration of Jews from Arab Countries». Vol. 15, no. 1. Routledge, part of the Taylor & Francis Group. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  31. Gorman, Anthony (2003). Historians, State and Politics in Twentieth Century Egypt: Contesting the Nation. Psychology Press. էջեր 174–5. ISBN 9780415297530.
  32. Hoge, Warren (2007 թ․ նոյեմբերի 5). «Group seeks justice for 'forgotten' Jews». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  33. Erskine Childers, "The Other Exodus", The Spectator, 12 May 1961, reprinted in Walter Laqueur (ed.) The Israel-Arab Reader: A Documentary History of the Middle East Conflict,(1969) rev.ed. Pelican, 1970 pp. 179–188 p.183.
  34. 34,0 34,1 Morris, Benny (2004). The Birth of the Palestinian Refugee Problem Revisited (2nd ed.). Cambridge: Cambridge University Press. ISBN 0-679-42120-3.
  35. '1942–1951' Արխիվացված 2008-10-11 Wayback Machine, Jewish Agency for Israel. - During the first four years of statehood, the country had to struggle for its existence, while simultaneously absorbing over 700,000 immigrants.
  36. Aliyeh to Israel: Immigration under Conditions of Adversity Արխիվացված 2020-07-26 Wayback Machine – Shoshana Neumann, Bar-Ilan University, page 10. Asia: Yemen – 45,127 (6.7), Turkey – 34,647 (5), Iraq – 124,225 (18), Iran – 25,971 (3.8), Syria and Lebanon – 3,162 (0.5), Eden – 3,320 (0.5); Africa: Morocco, Tunisia and Algeria – 52,565 (7.7), Libya – 32,130 (4.6) (Keren-Hayesod, 1953). Note: The numbers add up to 286,500 (without Turkey, see also: History of the Jews in Turkey). (չաշխատող հղում)
  37. Sachar, Howard M. (1976). A History of Israel: From the Rise of Zionism to Our Time. New York: Alfred A. Knopf. p. 455. 0-394-48564-5
  38. «Background Note: Israel». US State Department. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.
  39. 39,0 39,1 «1956: Egypt Seizes Suez Canal». British Broadcasting Service. 1956 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.
  40. «UN GA Resolution 997». Mideast Web. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.
  41. Israel – MSN Encarta. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
  42. «First United Nations Emergency Force (Unef I) – Background (Full Text)». United Nations.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государство Израиль. Израиль и палестинская проблема՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  • Государство Израиль. Израиль и арабский мир՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  • «Арабо-израильский конфликт» (часть 1) // альманах «Кадайя Фикрийя» (Египет), № 6, апрель 1988—277 стр.(արաբ.)
  • «Арабо-израильский конфликт» (часть 2) // альманах «Кадайя Фикрийя» (Египет), ноябрь 1988—280 стр.(արաբ.)
  • Кузнецов Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы. — Благовещенск: Изд-во БГПУ, 2006. — 285 с.
  • Кузнецов Д. В. Проблемы Ближнего Востока и общественное мнение. В 2-х частях. Часть I. Арабо-израильский конфликт. — Благовещенск, Изд-во БГПУ, 2009. — 362 с. Переиздание: Кузнецов Д. В. Проблемы Ближнего Востока в зеркале мирового общественного мнения. Книга 1. Арабо-израильский конфликт и общественное мнение. — LAP LAMBERT Academic Publishing, 2010. — 412 с.
  • Bregman, Ahron (2002), A History of Israel, Palgrave Macmillan, ISBN 0333676319
  • Crowdy, Terry (2006), The Enemy Within: A History of Espionage, Osprey Publishing, ISBN 1841769339
  • Gelvin, James L. (2005), The Israel-Palestine Conflict: One Hundred Years of War, Cambridge University Press, ISBN 0521852897
  • Harkavy, Robert E.; Neuman, Stephanie G. (2001), Warfare and the Third World, Palgrave Macmillan, ISBN 0312240120
  • Mowlana, Hamid; Gerbner, George; Schiller, Herbert I. (1992), Triumph of the Image: The Media’s War in the Persian Gulf — A Global Perspective, Westview Press, ISBN 0813316103
  • Smith, Derek (2006), Deterring America: Rogue States and the Proliferation of Weapons of Mass Destruction, Cambridge University Press, ISBN 0521864658
  • Stone, Russell A.; Zenner, Walter P. (1994), Critical Essays on Israeli Social Issues and Scholarship, SUNY Press, ISBN 0791419592
  • Moshe Hirsch, Deborah Housen-Couriel, Ruth Lapidoth Whither Jerusalem?: proposals and positions concerning the future of Jerusalem. — Martinus Nijhoff Publishers, 1995. — 182 p. — ISBN 9041100776, 9789041100771
  • Naomi Comay. Arabs speak frankly on the Arab-Israeli conflict: with original documents and comments by world leaders and writers. — Printing Miracles Limited, 2005. — 224 p. — ISBN 9780955031205
  • Peabody, James B. Escalation or Detente in the Middle East. // Military Review. — April 1972. — Vol. 52 — No. 4 — P. 35-49 — ISSN 0026-4148.