Բահամյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բահամներից)
Բահամյան Կղզիներ
Բահամների դրոշ Զինանշան


Կարգավիճակհամագործակցության թագավորություն, ինքնիշխան պետություն, կղզեխմբային պետություն, վարչատարածքային միավոր և երկիր
Ներառում էBerry Islands?, Bimini?, Black Point?, Cat Island?, Central Abaco?, Central Andros?, Central Eleuthera?, Freeport?, Crooked Island?, East Grand Bahama?, Exuma?, Grand Cay?, Harbour Island?, Hope Town?, Inagua?, Long Island?, Mangrove Cay?, Mayaguana?, Moore's Island?, North Abaco?, North Andros?, North Eleuthera?, Ragged Island?, Rum Cay?, San Salvador Island?, South Abaco?, South Andros?, South Eleuthera?, Spanish Wells?, West Grand Bahama?, New Providence? և Acklins?
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքՆասաու
Պետական կարգսահմանափակ միապետություն
Օրենսդիր մարմինParliament of The Bahamas?
Երկրի ղեկավարՉարլզ III
Կառավարության ղեկավարHubert Minnis?
Ազգաբնակչություն395 361 մարդ (2017)[1]
ՀիմնMarch On, Bahamaland?
ԿարգախոսForward, Upward, Onward, Together, Напред, нагоре, нататък, заедно և Life Is Grand
Հիմնադրված էհուլիսի 10, 1973 թ.
ԱրժույթԲահամյան դոլար
Կենտրոնական բանկCentral Bank of The Bahamas?
Ժամային գոտիUTC-5 և America/Nassau?[2]
Հեռախոսային կոդ+1242
Ինտերնետ-դոմեն.bs
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,812[3]
bahamas.gov.bs(անգլ.)

Բահամյան Կղզիների Ընկերակցություն (անգլ.՝ Commonwealth of the Bahamas) կամ Բահամներ (անգլ.՝ Bahamas), պետություն, որը գտնվում է Վեստ Ինդիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 700 կղզի և ավելի քան 2300 բուստային խութ ու ժայռ։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ 1500 կմ երկարությամբ՝ Ֆլորիդա թերակղզուց մինչև Կուբա և Հայիթի կղզիներ։ Առավել խոշոր կղզիներն են՝ Անդրոս (4,1 հզ. քկմ), Մեծ Աբակո (2 հզ. քկմ), Մեծ Բահամա (1,1 հզ. քկմ)։ Ուոտլինգա կղզին Նոր աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտնագործեց Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականի հոկտեմբերի 12-ին։

Ռելիեֆը ու կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մակերևույթը հարթ է, կլիման՝ խոնավ արևադարձային։ Գերակշռում են սավաննաներն ու թփուտները, տեղ-տեղ՝ թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարից Բահամները Մեծ Բրիտանիայի գաղութն էր և անկախություն է ձեռք բերել 1973 թվականի հուլիսին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցված է 20 կղզի, բնակչության 85%-ը սևամորթներ և մուլատներ են։ Երկրի մայրաքաղաք Նասաուն գտնվում է Նյու Փրովիդենս կղզում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գլխավորապես՝ երկրագործությունը) և օտարերկրյա զբոսաշրջությունը։ Մշակում են մրգեր, բանջարեղեն, շաքարեղեգ։ Կան նավթավերամշակման, դեղագործական, սննդի (հյութերի, պահածոների, շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահամյան Կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 247