Գասպար Նունյես դե Արսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպար Նունյես դե Արսե
իսպ.՝ Gaspar Núñez de Arce
Ծնվել էօգոստոսի 4, 1832(1832-08-04)[1][2][3]
ԾննդավայրՎալյադոլիդ, Իսպանիա
Վախճանվել էհունիսի 9, 1903(1903-06-09)[4][2][3] (70 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և լրագրող
Քաղաքացիություն Իսպանիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Gaspar Núñez de Arce Վիքիպահեստում

Գասպար Նունյես դե Արսե (իսպ.՝ Gaspar Núñez de Arce), օգոստոսի 4, 1832(1832-08-04)[1][2][3], Վալյադոլիդ, Իսպանիա - հունիսի 9, 1903(1903-06-09)[4][2][3], Մադրիդ, Իսպանիա, իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ և քաղաքական գործիչ, 1901, 1902 և 1903 թվականներին Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վալյադոլիդում, որտեղ ստացել է քահանայի կրթություն։ Սակայն Գասպարը եկեղեցական գործունեություն չի ծավալել, զբաղվել է գրականությամբ և ստեղծել Amor y Orgullo պիեսը, որը 1849 թվականին բեմադրվել է Տոլեդոյում։ Հոր՝ փոստային բաժանմունքի պաշտոնյայի դժգոհության պատճառով, Գասպարը հրաժարվում է ընդունվել ճեմարան և մեկնել է Մադրիդ, որտեղ աշխատանք է ստացել ազատական El Observador թերթում։ Հետագայում նա հիմնեց El Bachiller Honduras ամսագիրը, որտեղ հանդես էր գալիս ազատական քաղաքականությամբ, ինչը բավական ուշադրության արժանացավ Լոգրոնյոյի նահանգապետ նշանակվելու համար, ինչպես նաև 1865 թվականին Վալյադոլիդի պատգամավոր առաջադրվելու համար։

Նա բանտարկվել է հետադիմական նախարարության ներկայացուցիչների վրա հարձակման համար և գրել է «Հրովարտակ ազգին», որը 1868 թվականի հոկտեմբերի 26-ին հրատարակվել է ժամանակավոր կառավարության կողմից։ Հետագա մի քանի տարիների ընթացքում նա գրեթե հեռացել է քաղաքական կյանքից, ավելի ուշ միացել է Սագաստայի կուսակցությանը։ Այնտեղ նա ծառայել է որպես գաղութների նախարար, ներքին գործերի նախարար, կրթության նախարար և գանձապետ, սակայն առողջական վատ վիճակը նրան 1890 թվականի հուլիսի 27-ին ստիպել է հրաժարական տալ։ Ավելի ուշ հրաժարվել է կրկին պաշտոնավարել։ 1874 թվականի հունվարի 8-ին նա ընդունվել է Իսպանիայի ակադեմիա և 1886 թվականին նշանակվել ցմահ սենատոր։ Մահացել է 1903 թվականի փետրվարին Մադրիդում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. El haz de leña (1872)
  2. Deudas de la honra (1863)
  3. Quien debe paga (1867)
  4. Justicia providencial (1872)

Պատմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Recuerdos de la campaña de África (1860)

Նկարագրական պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Raimundo Lulio (1875)
  2. La selva oscura (1879)
  3. La última lamentación de Lord Byron (1879)
  4. Un idilio (1879)
  5. El vértigo (1879)
  6. La visión de fray Martín (1880)
  7. La pesca (1884)
  8. Maruja (1886)

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gritos de combate (1875)
  2. Versos perdidos
  3. Poemas cortos

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասպար Նունյես դե Արսե» հոդվածին։