Զանզիբար (ինքնավարություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանզիբար (այլ կիրառումներ)
Զանզիբար
Զանզիբարի դրոշ




ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ԿարգավիճակՆահանգ և վարչատարածքային միավոր
Մտնում էՏանզանիա
ՎարչկենտրոնԶանզիբար (քաղաք)
Պաշտոնական լեզուներանգլերեն և սվահիլի
Բնակչություն1 503 569 մարդ (2012)
Տարածք2461 կմ²
Հիմնադրված էապրիլի 26, 1964 թ.
Ժամային գոտիEAT?

Զանզիբար (սվահիլի՝ Jamhuri ya Watu wa Zanzibar, անգլ.՝ People's Republic of Zanzibar, արաբ․՝ زنجبار‎‎՝ Զանզիբարի Ժողովրդական Հանրապետություն), կիսաինքնավարություն Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, որը ստեղծվել է նախկին Տանգանիկա և Զանզիբար գաղութների միավորման արդյունքում։ Այն ներառում է երկու հիմնական կղզիներ՝ Պեմբան և Ունգուջան։ Վարչական կենտրոնը՝ Զանզիբար քաղաք (257 հազար բնակիչ, 2003 թ.):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Զանզիբարում տարածված էր ստրուկների վաճառքը Արևելյան Աֆրիկայից։ Ժամանակի ընթացքում ստրուկների առուծախը կենտրոնացած էր Օմանի արաբ վաճառականների ձեռքում։ XVI դարում Զանզիբարը դառնում է Պորտուգալիայի գաղութային ունեցվածքի մի մասը՝ Մոմբասի և Օրմուզի հետ միասին։ Զանզիբարում երկար ժամանակ պահպանվում էր սուլթանի իշխանությունը։ 1853 թվականին Օմանի սուլթաններից ամենահզորը՝ Սաիդ իբն Սուլթանը վերահսկողություն ստեղծեց աֆրիկյան ափերի մոտ և մայրաքաղաքը Մասկատից տեղափոխեց Զանզիբար։ Սուլթանի ժամանակ Զանզիբարում լայնածավալ շինարարություն էր ընթանում (կղզwu ճարտարապետական հուշարձանները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային ժառանգության ցուցակում)։ 1861 թվականին Զանզիբարի սուլթանատն առանձնացվեց Օմանից, իսկ 1890 թվականին այն դարձավ բրիտանական պրոտեկտորատ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]