Ինքնապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը

Ինքնապատկեր կամ ինքնադիմապատկեր, կերպարվեստագետի ստեղծած իր իսկ դիմապատկերը։ Արտահայտում է արվեստագետի ինքնագիտակցումը, ստեղծագործական սկզբունքները, հաճախ՝ մեծ ընդհանրացմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ անտիկ շրջանից հայտնի է Ֆիդիասի ինքնաքանդակը։ Որպես դիմապատկերի ժանրի տարատեսակ կազմավորվել է 16-րդ դարից։ հայ կերպարվեստում հին ժամանակներից կան ենթադրյալ ինքնապատկերներ։ Մանրանկարչությունից մեզ հասած հնագույններն են Սարգիս Պիծակի (1338 թ.) և Ծերուն Ծաղկողի (14-րդ դար) ինքնանկարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 367