Լոնգլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնգլիթ
անգլ.՝ Longleat
Անգլիայի դաստակերտական ճարտարապետության անկյունաքարերից մեկը
Երկիր`Անգլիա
Ճարտարապետական ոճ`Էլիզաբեթյան
Ճարտարապետ`Ռոբերտ Սմիթսոն
Կառուցման
ժամանակաշրջան`
16-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Լոնգլիթ (անգլ.՝ Longleat), Ուիլթշիրի և Սոմերսեթշիրի սահմանին 1570-ական թվականներին ճարտարապետ Ռոբերտ Սմիթսոնի կառուցված դաստակերտ տուն։

Սա Եվրոպայի հյուսիսում վերածննդյան ճարտարապետության առաջին օրինակներից մեկն է, Հարդվիքի և Ուոլատոնի նախակարապետը։ Շատ նկատառումներով Լոնգլիթը կանգնած է անգլիական ճարտարապետական ավանդությունների ակունքում. այն պարզ շենք է՝ ուղղագիծ տանիքով և ինտերիերը արևային լույսով լցնող լուսամուտային լայն բացվածքներով։

Ձևավոր կտրված թփերից հռչակավոր լաբիրինթոսով դաստակերտային զբոսայգին 18-րդ դարում հատակագծել է նշանավոր Լանսելոտ Բրաունը, Լոնգլիթի շինարարի ուղիղ ժառանգ՝ 1-ին մարքիզ Բաթի համար։

Կալվածքի պահպանման համար միջոցների ներգրավման համար 6-րդ մարքիզ Բաթը 1966 թվականին կալվածքի տարածքում բնակեցրեց Աֆրիկայից բերված վայրի կենդանիների և զբոսաշրջիկների համար բացեց երկրում առաջին սաֆարի-պարկը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]