Կարապետ Չիրախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Չիրախյան
Ծնվել է1873
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1913
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԻլյա Ռեպին

Կարապետ Խաչատուրի Չիրախյան (1873, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1913, Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիեր. Նատյուրմորտ

Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, սովորել է Իլյա Ռեպինի դասարանում։ 1903 թվականին Օգյուստ Ռոդենի խորհրդով Փարիզում բացել է արվեստանոց։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], որոշ ստեղծագործություններ պահվում են Իտալիայի, Ֆրանսիայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում[2][3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, կենցաղային և պատմական թեմաներով պատկերներ։ Գործերից են՝

  • «Փարիզուհին»
  • «Հանդիպում Բուլոնում»
  • «Խաղաղ անկյուն զբոսայգում»
  • «Լյուքսեմբուրգյան պարտեզ»
  • «Լճափ»
  • «Կանայք երեխաներով»
  • «Հրաժեշտ»
  • «Սևաստոպոլի ծովափը»
  • «Իխանուհու դիմանկարը»
  • «Ռոզայի դիմանկարը»
  • «Օգոստոս կայսեր վերադարձը Եգիպտոսից», 1907, ՀԱՊ
  • «Մի անկյուն սենյակում» 1908-1909, ՀԱՊ
  • «Ինտերիեր. Նատյուրմորտ», ՀԱՊ

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Միլանում (1930, 1940 հետմահու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետ Չիրախյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: