Պիեռ Տեյար դը Շարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
Պիեռ Տեյար դը Շարդեն
Pierre Teilhard de Chardin
Ծնվել էմայիսի 1, 1881(1881-05-01)[1][2][3][…] Սարգենատ ամրոց, Orcines[4]
Մահացել էապրիլի 10, 1955(1955-04-10)[5][6][7][…] (73 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
բնական մահով
ԳերեզմանSt. Andrew-on-Hudson cemetery
Բնակության վայր(եր)Ֆրանսիա, Չինաստան[4], Նյու Յորք[4] և Ֆրանսիա[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքպանթեիզմ[9][10]
Մասնագիտությունաստվածաբան, հնէաբան, գրող, հնեամարդաբան, կաթոլիկ քահանա, երկրաբան, փիլիսոփա, scientific collector և stretcher bearer
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, աստվածաբանություն[11], pastoral care?[11], մարդաբանություն[11], փիլիսոփայական մարդաբանություն[11], Քրիստոնեական փիլիսոփայություն[11] և երկրաբանություն[11]
Պաշտոն(ներ)Q110612518?, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն, ուսուցիչ, senior lecturer? և խորհրդական
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[12], Société géologique de France?, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[12], Նյու Յորքի գիտությունների ակադեմիա և Royal Anthropological Institute of Great Britain and Ireland?
Ալմա մատերՓարիզի համալսարան, Վիլլանովա համալսարան և Notre Dame de Mongré High School?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր[4] (1922)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][13]
Գիտական ղեկավարMarcellin Boule?
Ազդվել էՊողոս առաքյալ, Որոգինես, Գրիգոր Նյուսացի, Իգնատիոս դե Լոյոլա, Անրի Բերգսոն և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Պարգևներ
ՀայրEmmanuel Teilhard de Chardin?
 Teilhard de Chardin Վիքիպահեստում

Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆր.՝ Pierre Teilhard de Chardin, մայիսի 1, 1881(1881-05-01)[1][2][3][…], Սարգենատ ամրոց, Orcines[4] - ապրիլի 10, 1955(1955-04-10)[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։

Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899 թվականին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901 թվականին՝ քահանա, 1920-1925 թվականներին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։

Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։

Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։

Միայն 1950 թվականին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։

Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955 թվականին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին[14]։,

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.geosoc.fr/propos-html/historique/presidents-de-la-sgf/64-presidents-sgf/1084-marie-joseph-pierre-teilhard-de-chardin.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Тейяр де Шарден Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. https://prosopo.ephe.psl.eu/pierre-teilhard-de-chardin
  9. La Croix (ֆր.)Paris: Bayard Presse, 2019. — ISSN 0242-6056; 2263-4894
  10. cath.ch (ֆր.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. 12,0 12,1 https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-t.html
  13. CONOR.Sl
  14. Պիեռ Տեյար դը Շարդեն (1998). Մարդու ֆենոմենը. Երևան: Սարգիս Խաչենց. էջ V-VI.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167