Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ՃարտարապետJoseph Cuypers?[1]
Ստեղծում1930[1] և 1895[1]
Բացում1930
Երկիր Նիդերլանդներ[1]
ԲնակավայրՀաառլեմ[1]
ՓողոցLeidsevaart?
ՀասցեLeidsevaart 146
ՈճՆեոռոմանական ճարտարապետություն և մոդեռն
Մասն էQ18767468?
կայք
 Cathedral of Saint Bavo, Haarlem Վիքիպահեստում

Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), նիդերլանդական Հաարլեմ քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցի[2]։ Հանդիսանում է Հաարլեմ-Ամստերդամ թեմի մայր տաճարը։ Օծվել է ի պատիվ բելգիական Գենտ քաղաքի և ընդհանրապես ամբողջ Բելգիայի, ինչպես նաև նիդերլանդական Հաարլեմի հովանավոր Սուրբ Բավոնի, որը, ըստ ավանդազրույցի, երիտասարդ հասակում ցոփ ու շվայտ կյանք է վարել և միայն իր սրբակյաց կնոջ մահից հետո, Սուրբ Ամանդուսի ազդեցությամբ, դարձել է ոչ միայն օրինավոր քրիստոնյա, այլև ճգնավոր, ողջ կարողությունը բաժանել աղքատներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բավոնի եկեղեցին կառուցվել է 1885—1898 թվականներին, այն բանից հետո, երբ վերականգնվել է Հաարլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմը։ Բանն այն է, որ հարյուրավոր տարիներ գոյություն ունեցած կաթոլիկ այդ թեմը 1578 թվականին փոխարինվել էր ռեֆորմիստական՝ կալվինիստական բողոքական թեմով և միայն 1853 թվականին վերականգնվել։ Եկեղեցու փայտե շինության հետ մեկտեղ կալվինականները տիրացել էին նրանում եղած արվեստի գործերին[3]։

Նախատեսված էր եկեղեցու նոր շենքի նախագծերը պատվիրել ճարտարապետ Պիտեր Կյոյպերսին, սակայն վերջինս, նկատի առնելով իր առաջացած տարիքը, հրաժարվել է և այդ աշխատանքը վստահել իր որդուն՝ Ջոզեֆին, որը եկեղեցին կառուցել է նեոռոմանական ոճով՝ հավելելով մոդեռնիզմի տարրեր։

1906 թվականին եկեղեցին վերակառուցվել է, ավելի ճոխ ու շքեղ տեսք ձեռք բերել։

1898 թվականի ապրիլի 1-ին տաճարը օծվել է։ 1948 թվականին Հռոմի պապ Պիոս Տասներկուերորդը տաճարին շնորհել է փոքր բազիլիկի կարգավիճակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Palette Architecture des églises
  • Portail|architecture chrétienne|catholicisme|Pays-Bas

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.architectuur.org/bouwwerk/680/Kathedraal_St_Bavo.html
  2. http://www.haarlemshuffle.com/tourism/topic.php?id=19
  3. Deugd boven geweld, Een geschiedenis van Haarlem, 1245-1995, edited by Gineke van der Ree-Scholtens, 1995, 90-6550-504-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար» հոդվածին։