Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1804(1804-09-27)[1][2]
ԾննդավայրՈւիլմինգտոն, New Hanover County
Մահացել էհունվարի 31, 1881(1881-01-31)[3] (76 տարեկան)
ԳերեզմանHastings Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՋորջ Վաշինգտոն Ուիսթլեր[4]
Ծնողներհայր՝ Daniel McNeill?, մայր՝ Martha Kingsley McNeill?
ԵրեխաներՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[4] և Ուիլյամ Մաք-Նեյլ Ուիսթլեր
 Anna McNeill Whistler Վիքիպահեստում
«Ուիսթլերի մայրը», Աննայի դիմանկարն՝ արված որդու՝ Ջեյմս Ուիսթլերի կողմից (1871)

Աննա Մաթիլդա (ծնունդով Մաք-Նեյլ) Ուիսթլեր (անգլ.՝ Anna McNeill Whistler, սեպտեմբերի 27, 1804(1804-09-27)[1][2], Ուիլմինգտոն, New Hanover County - հունվարի 31, 1881(1881-01-31)[3]), ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մայրը։ Ջեյմս Ուիսթլերը պատկերել է մոր դիմանկարը՝ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ», որը հաճախ անվանում են «Ուիսթլերի մայրը»։ Այն նկարչի ամենահայտնի կտավն է[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում՝ բժիշկ Չարլզ Դանիել Մաք-Նեյլի (1756-1828) և Մարթա Քինգսլի Մաք-Նեյլի ընտանիքում[6]։

1831 թվականին ամուսնացել է Ջորջ Ուիսթլերի հետ[7][8], որն ինժեներ-շինարար էր և պաշտոնաթող սպա և նախքան Աննայի հետ ամուսնանալն ուներ երեք երեխա։ Աննան և Ջորջն ունեցել են 4 որդի՝ Ջեյմսը, Ուիլյամը, Քըրքը (մահացել է 4 տարեկան հասակում) և Չառլին (մահացել է մինչև ընտանիքի՝ Ռուսաստան տեղափոխվելը)։ Շուտով նրա ամուսինը Ռուսաստանի Նիկոլաևյան երկաթուղում աշխատել է երկաթուղային ինժեներ։

Երբ Ջեյմսն ինը տարեկան էր, նրա նկարները գրավել են շոտլանդացի նկարիչ սըր Ուիլյամ Ալանի ուշադրությունը։ Ռուսաստանում Ջեյմսը կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։

Աննայի ամուսինը մահացել է 1849 թվականին խոլերայից։

Դրանից հետո Աննան տեղափոխվել է Կոնեկտիկուտ (ԱՄՆ)։ Նրա խորթ աղջիկը մնացել է Անգլիայում և ամուսնացել վիրաբույժի հետ։ Այդ ժամանակ խորթ աղջիկն ամուսնու հետ օգնել է Աննայի ընտանիքին, մասնավորապես, Ուիլյամին և Ջեյմսին՝ սովորելու մասնավոր դպրոցում։ Ջեյմսն ընդունվել է Վեստ Փոյնթ՝ 17 տարեկանը դեռ չբոլորած, շուտով աքսորվել և վերադարձել է Անգլիա։ Ուիլյամն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Կոնֆեդերենցիայի բանակի վիրաբույժ։

1863 թվականին Աննան խորթ աղջկա և որդու խորհրդով տեղափոխվել է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն՝ Ջեյմսի մոտ։ Ավելի ուշ բնակվել է Սուրբ Մարիա, Գասթինգս, Արևելյան Սուսեքս փողոցներում։ Զարմացել է որդու «վառ բոհեմական ապրելակերպով», սակայն հանդուրժել է այն և նույնիսկ ընկերացել որդու ընկերներից մի քանիսի հետ։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ նկարվել է նշանավոր «Ուիսթլերի մայրը» կտավը։ Դիմանկարն անելու պահին Աննան 67 տարեկան էր։

Մահացել է 77 տարեկանում և թաղվել Գասթինգսի գերեզմանատանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Whistler’s Mother: the Life of Anna McNeill Whistler, by Elizabeth Mumford. Plutarch Press (1971).[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NCpedia
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Kindred Britain
  5. Whistler’s Mother (and Brother) Արխիվացված 2008-06-18 Wayback Machine
  6. May, Philip (January 1945). «Zephaniah Kingsley, Nonconformist (1765—1843)», The Florida Historical Quarterly, 23 (3), p. 145—159.
  7. «Whistler’s Mother» Արխիվացված Օգոստոս 7, 2008 Wayback Machine
  8. Whistler’s Mother Anna McNeill Whistler Famous Mothers.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր» հոդվածին։