Գաետանո Գանդոլֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաետանո Գանդոլֆի
Ծնվել էօգոստոսի 31, 1734(1734-08-31)[1][2] կամ օգոստոսի 30, 1734(1734-08-30)[3]
ԾննդավայրՍան Ջովաննի ին Պերսիչետո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա
Վախճանվել էհունիսի 20, 1802(1802-06-20)[4][1] (67 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներAllegory of Justice?
ՈւսուցիչՖելիչե Տորելլի
ԱշակերտներՊիետրո Բետտելինի[5]
 Gaetano Gandolfi Վիքիպահեստում

Գաետանո Գանդոլֆի (իտալ.՝ Gaetano Gandolfi, օգոստոսի 31, 1734(1734-08-31)[1][2] կամ օգոստոսի 30, 1734(1734-08-30)[3], Սան Ջովաննի ին Պերսիչետո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա - հունիսի 20, 1802(1802-06-20)[4][1], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի նկարիչ, Բոլոնյան գեղարվեստի դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաետանո Գանդոլֆին ծնվել է 1734 թվականի օգոստոսի 31-ին իտալական Սան Ջովաննի ին Պերսիչետո կոմունայում՝ Բոլոնյայից ոչ հեռու։ Գանդոլֆիի ծնողները նույնպես նկարիչներ էին։ Եղբայրը իտալացի ականավոր նկարիչ Ուբալդո Գանդոլֆին է։

Ապագա նկարիչը կրթություն է ստացել Ակադեմիա Կլեմենտինա դե Բոլոնյայում։ Այստեղ նրան դասավանդել են հայտնի գեղանկարիչներ Ֆելիչե Տորելլին ու Էրկոլի Լելլին։

Ակադեմիայում ուսանելու տարիներին Գաետանո Գանդոլֆին բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ է ստացել նկարների և քանդակների համար։ Նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։ Նրա շատ նկարներ պահպանվում են Բոլոնիայի ազգային պատկերասրահում[6]։

Գաետանո Գանդոլֆին իր մահկանացուն կնքել է 1802 թվականի հունիսի 20-ին՝ վաթսունյոթ տարեկան հասակում, Բոլոնյայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biagi Maino, Donatella, Gaetano Gandolfi / Donatella Biagi Maino, Torino, U. Allemandi, 1995.
  • Cazort, Mimi, Bella Pittura: The Art of the Gandolfi, Ottawa, National Gallery of Canada, 1993.,
  • Cazort, Mimi, The Art of Embellishment: Drawings and Paintings by Gaetano and Mauro Gandolfi for a Festive Carriage, in Record of The Art Museum, Princeton University, Volume 52, Number 2, 1993.
  • Rosasco, Betsy, Drawings by the Gandolfi Family and Their Followers in The Art Museum: A Checklist, in Record of The Art Museum, Princeton University, Volume 52, Number 2, 1993.
  • Vicenza, Neri Pozza, I Gandolfi: Ubaldo, Gaetano, Mauro, disegni e dipinti, Neri Pozza Editore, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Գանդոլֆի» հոդվածին։