Էթիեն Կարժա
Էթիեն Կարժա | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1828[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆարեն |
Մահացել է | մարտի 9, 1906[3][4] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | Saint-Ouen Cemetery |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Մասնագիտություն | լրագրող, ծաղրանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, գրող և նկարիչ |
Անդամություն | Vilains Bonshommes? |
Ստորագրություն | |
Étienne Carjat Վիքիպահեստում |
Էթիեն Կարժա (ֆր.՝ Étienne Carjat, մարտի 28, 1828[1][2][3][…], Ֆարեն - մարտի 9, 1906[3][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, լուսանկարիչ[6], գրող լրագրող[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթիան Կարժան եղել է դռնապանի որդի։ Լուսանկարչություն սովորել է Պիեռ Պետիի մոտ։ 1861 թվականին բացել է սեփական արվեստանոցը Փարիզի Լաֆիտ փողոցում։ Ընկերություն է արել Կուրբեի և Բոդլերի հետ։ Լուսանկարել է վերջիններիս, Հյուգոյին, Դյումային, Ռոսսինիին, Վերդիին։
Ծաղրանկարներ է հրապարակել «Դիոգեն»[8] թերթում, որի համահրատարակիչներից մեկն է եղել։ Պոլ Վեռլենի և Արթյուր Ռեմբոյի հետ ձևավորել են «Vilains Bonhommes» (վատ տղաներ) խումբը․ դրա կազմում էին նաև Թեոդոր դը Բանվիլը, Անրի Ֆանտեն Լատուրը և այլք։
Էթիան Կարժան սատարել է Փարիզի կոմունային․ իր ստեղծագործությունները հրապարակել է հեղափոխական մամուլում։ 1875 թվականից թողարկել է «Բուլվար» ամսագիրը։ Հրապարակել է մի քանի սատիրական և կենսագրական գրքեր։
Թողել է ծաղրանկարների և լուսանկարների հարուստ հավաքածու[9]։
Լուսանկարներ և ծաղրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ալեքսանդր Դյումա (հայր)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Croquis biographiques (1858)
- Les Mouches vertes, satire (1868)
- Peuple, prends garde à toi! Satire électorale (1875)
- Artiste et citoyen, poésies (1883)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «Carjat & Co (Etienne Carjat) - National Portrait Gallery». www.npg.org.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Artist Info». www.nga.gov. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Etienne Carjat». The Art Institute of Chicago (անգլերեն). 1828. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Etienne Carjat | Charles Baudelaire». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024-01-23-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Etienne Carjat, 1828—1906, photographe. Paris: Musées de la ville de Paris, 1982 (каталог выставки в музее Карнавале)
- Fallaize E. Etienne Carjat and «Le Boulevard»: 1861—1863. Genève; Paris: Slatkine, 1987
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիեն Կարժա» հոդվածին։ |
|