Խոսե Խերվասիո Արտիգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Խերվասիո Արտիգաս
իսպ.՝ José Gervasio Artigas
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1764(1764-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Viceroyalty of Peru[4]
Մահացել էսեպտեմբերի 23, 1850(1850-09-23)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՊարագվայ
ՔաղաքացիությունViceroyalty of Peru և  Ուրուգվայ[5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և սպա
ԱմուսինRafaela Villagrán? և Melchora Cuenca?
Ծնողներմայր՝ Francisca Antonia Arnal?
 José Gervasio Artigas Վիքիպահեստում

Խոսե Խերվասիո Արտիգաս (իսպ.՝ José Gervasio Artigas), հունիսի 19, 1764(1764-06-19)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Viceroyalty of Peru[4] - սեպտեմբերի 23, 1850(1850-09-23)[1][2][3][…], Պարագվայ), ուրուգվայցի զինվորական և քաղաքական գործիչ[6][7][8]։ Ձգտել է ԱՄՆ-ի օրինակով Հարավային Ամերիկայում ստեղծել դաշնային պետություն՝ միավորված նահանգների տեսքով[9][10][11]։ 1811 թվականին ղեկավարել է իսպանական գաղութարարերի դեմ Արևելյան ափի (այժմյան Ուրուգվայ) ժողովրդական ապստամբությունը և հաղթանակ տարել Լաս–Պիեդրասի մոտ։ 1815-ի սկզբին նրա գլխավորած ուրուգվայական հայրենասերների բանակը ջախջախեց Բուենոս Այրեսի կառավարական զորքը, որը ձգտում էր իր իշխանությանը ենթարկել Արևելյան ափը։

1816–1820 թվականներին Արտիգասը ղեկավարել է Բրազիլիայից ներխուժած պորտուգիական և բրազիլիական զորքերի դեմ պայքարը, բայց պարտություն է կրել։ 1820 թվականին անցել է Պարագվայ և մնացել այնտեղ մինչև կյանքի վերջը՝ աղքատության մեջ և գրեթե մոռացված։ Նրա անվան շուրջ նույնիսկ «սև լեգենդ» է հյուսվել։ Հետագայում Արտիգասի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ 1977 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մոնտեվիդեո, ամփոփվել Անկախության հրապարակի մոտ նրա պատվին կառուցված թանգարանում։

Ուրուգվայական ժողովուրդը Արտիգասին մեծարում է որպես ազգային հերոսի[12][9][13], նրան շնորհել է «հայրենյաց հայր» պատվանունը, նրա պատվին բազմաթիվ հուշարձաններ կանգնեցրել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Артигас Хосе Хервасио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. National Library of Uruguay — 1815.
  6. José Gervasio Artigas In: buscabiografias.com
  7. Citace elektronického periodika|titul=Biografia de José Gervasio Artigas|periodikum=www.biografiasyvidas.com|url=http://www.biografiasyvidas.com/biografia/a/artigas.htm%7Cdatum přístupu=2016-06-25
  8. Citace elektronického periodika|titul=19 de junio de 1764: nace José Gervasio Artigas|periodikum=uruguayeduca.edu.uy|url=http://uruguayeduca.edu.uy/Portal.Base/Web/verContenido.aspx?ID=202842%7Cdatum přístupu=2016-06-25|url archivu=https://web.archive.org/web/20160627212451/http://uruguayeduca.edu.uy/Portal.Base/Web/verContenido.aspx?ID=202842%7Cdatum archivace=2016-06-27|nedostupné=ano
  9. 9,0 9,1 Biografías y Vidas: José Gervasio Artigas
  10. ArteHistoria: José Gervasio Artigas
  11. Cita libro|apellidos=|nombre=|enlaceautor=|título=Gran Diccionario Enciclopédico Ilustrado de Nuestro Tiempo|url=|fechaacceso=|año=abril de 1977|editorial=Hostos|isbn=|editor=|ubicación=España|página=127|idioma=|capítulo=
  12. «Microsoft Encarta:<José Gervasio Artigas». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  13. ArteHistoria: José Gervasio Artigas, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին, Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Félix Luna, José Artigas: El caudillo revolucionario (José Artigas: The Revolutionary Leader). Buenos Aires: Planeta de Agostini, 2009.
  • Tyson Reeder, "'Sovereign Lords' and 'Dependent Administrators': Artigan Privateers, Atlantic Borderwaters, and State Building in the Early Nineteenth Century," Journal of American History, vol. 103, no. 2 (September 2016), pp. 323–346.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Խերվասիո Արտիգաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 148