Չարլզ Ուիլսոն Փիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ուիլսոն Փիլ
անգլ.՝ Charles Willson Peale
Ծնվել էապրիլի 15, 1741(1741-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրChester, Քուին Էննս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էփետրվարի 22, 1827(1827-02-22)[1][3][6][…] (85 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[7][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, բնագետ, փորագրիչ, ռազմական գործիչ, գիտնական, գյուտարար և գրող
Ոճնեոդասականություն[8]
Ժանրդիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Artist in His Museum?
ԱշակերտներJeremiah Paul?
Պաշտոնmember of the Pennsylvania House of Representatives?
ՀայրCharles Peale?
ՄայրMargaret Triggs Peale?
ԱմուսինRachel Brewer Peale?[10], Elizabeth DePeyster Peale? և Hannah Moore Peale?
ԶավակներEleanor Peale?, Margaret Bordley Peale?, Raphaelle Peale?[11], Angelica Kauffmann Peale Robinson?, Ռեմբրանդ Փիլ[11], Titian Peale?[11], Rubens Peale?[11], Sophonisba Angusciola Peale Sellers?, Franklin Peale?, Charles Linnaeus Peale?, Elizabeth DePeyster Peale Patterson?[12] և Sybilla Miriam Peale Summers?
 Charles Willson Peale Վիքիպահեստում

Չարլզ Ուիլսոն Փիլ (անգլ.՝ Charles Willson Peale, ապրիլի 15, 1741(1741-04-15)[1][2][3][…], Chester, Քուին Էննս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4][5] - փետրվարի 22, 1827(1827-02-22)[1][3][6][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[7][5]), 18-19-րդ դարերի սահմանագծի ամերիկացի նկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչություն է սովորել է Բոստոնում, Ջոն Սինգլտոն Կոպլիի` իր ժամանակների ամերիկացի մեծագույն դիմանկարչի և բնանկարիչի արվեստանոցում։ Հետագայում Չ. Ու. Փիլը թողնում է Ամերիկան և իր կրթությունը շարունակում է Լոնդոնում` հաջորդ երեք տարիներին սովորելով Բենջամին Ուեսթի մոտ։ Փիլի ստեղծագործությունները կրկնում են նաև իր ուսուցիչների թեմաները. դրանք են հիմնականում բնանկարային և դիմանկարային գեղանկարչությունը։ Նրա կտավները հայտնի են մանրամասների մանրակրկիտ պատկերման, ինչպես նաև` կտավի վրա լույսի և ստվերի խաղի հմուտ փոխանցման համար։

Չ. Ու. Փիլի, ինչպես նաև ամերիկացի մեկ այլ վարպետի` Ֆրեդերիկ Ռեմինգտոնի ստեղծագործությունները, զգալիորեն վերամշակելով, որպես իր վաղ աշխատանքների հիմք է օգտագործել աբստրակտ գեղանկարչության ներկայացուցիչ Ռոյ Լիխտեյնշտեյնը։

Չ. Ու. Փիլը և իր որդին` Ռեմբրանդ Փիլը, Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի հիմնադիրներից են։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երեք անգամ։

  • 1762-1790 թվականներին ամուսնացած է եղել Ռեյչել Բրյուերի հետ, ումից տասը երեխա է ունեցել, որոնց կեսը մահացել է մանկության տարիներին։ Ողջ մնացած երեխաներն են Ռաֆայելը, Ռեմբրանդը, Ռուբենսը, Անժելիկա Կուֆմանը և Սոֆոնիսբա Անգվիսոլան (բոլոր երեխաները կոչվել են իրենց հոր սիրելի նկարիչների անուններով)։
  • իր առաջին կնոջ մահվանից հետո, 1791-1804 թվականներին, ամուսնացած է եղել Ելիզավետ դե Պեյստերի հետ, ով նրան ևս վեց երեխա է պարգևել, այդ թվում` որդիներ Տիցիանին և Ֆրանկլինին և դուստր Էլիզավետին։
  • 1804 թվականին, երկրորդ կնոջ մահից հետո Փիլն ամուսնացել է Հաննա Մորի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուիլսոն Փիլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուիլսոն Փիլ» հոդվածին։