Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրվել է1938
Կայքromii.ru
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան (ռուս.՝ Ростовский областной музей изобразительных искусств / РОМИИ), գեղարվեստական թանգարան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Հավաքածուում առկա է ավելի քան 6 հազար միավոր։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարանը որպես ինքնուրույն հաստատություն գոյություն ունի 1938 թվականից[1]։ Թանգարանի հավաքածուն ներառում է գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական և դեկորատիվ-կիրառական արվեստի մոտ 6000 ստեղծագործություն։ Մշտական ցուցադրությունը ներկայացնում է հինռուսական արվեստը, XVIII-XX դարերի Ռուսաստանի արվեստը, Արևելքի երկրների և արևմտաեվրոպական վարպետների արտասահմանյան արվեստը։ XX դարի արվեստի հավաքածուն ներկայացված է Բորիս Լավրենկոյի, Ալեքսանդր Լակտիոնովի, Մարտիրոս Սարյանի, Նիկոլայ Տիմկովի, Ռուսաստանի այլ առաջատար վարպետների աշխատանքներով։ Նաև ցուցադրվում են Դոնի նկարիչների աշխատանքները։

Կազմակերպության մակերեսները. ցուցասրահ-ցուցահանդեսի՝ 3938 մ², ժամանակավոր ցուցահանդեսների՝ 859 մ², ֆոնդերի պահեստարանների՝ 2245 մ²։ Աշխատակիցների քանակը՝ 57, որոնցից 19-ը՝ գիտական։ Կազմակերպության կառուցվածքում կան գիտական գրադարան, վերանորոգման արհեստանոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1938 թվականին, բայց հավաքածուի ձևավորումն ունի ավելի հին պատմություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբին Դոնի Ռոստովում ստեղծվել է գեղեցիկ արվեստների ռոստով-նախիջևանյան ընկերություն, որի ցուցահանդեսներում ցուցադրվում էին Ռուսաստանի տարբեր քաղաքների արվեստագետների ստեղծագործությունները, որոնք հետագայում ընդգրկվել են տեղի մեկենասների մասնավոր հավաքածուներում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո դրանք հատկացվեցին թանգարանին։

1920 թվականից մայիսի 1-ից գործել է որպես Դոնի արվեստի և հնությունների մարզային թանգարան, 1927 թվականից՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկրամասային թանգարանի կազմում, 1934-1936 թվականներին չի գործել, 1937 թվականից՝ Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանի բաժանմունքի իրավունքով։

Թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել արվեստագետներ Մարտիրոս Սարյանը և Անդրեյ Սիլինը[2], գրող Մարիետա Շահինյանը։ Գոյության առաջին տարիներից թանգարանը համալրվել է նաև երկրի կենտրոնական թանգարանների՝ Տրետյակովյան պատկերասրահի, Էրմիտաժի, Ռուսական թանգարանի ցուցանմուշներով։

1942 թվականի հունվարին հավաքածուն տարհանվել է Պյատիգորսկ, որտեղ կողոպտվել է գերմանական զորքերի կողմից։ Հետպատերազմյան տարիներին որոշ գողացված նկարներ աստիճանաբար վերադարձվել են թանգարանին, բայց նախապատերազմյան ամբողջ հավաքածուն այդպես էլ չի հաջողվել վերականգնել։ Երկրորդ անգամ թանգարանը բացվել է 1946 թվականի հունիսին՝ Ռոստովի Մ. Բ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում նրան հատկացված սենյակներում։

1958 թվականից թանգարանը զբաղեցնում է հայտնի փաստաբան Ա. Պ. Պետրովի առանձնատունը, որը կառուցվել է XIX դարի վերջին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով (առանձնատունն ազգայնացվել է 1920 թվականին[3]

Հիմնական էքսկուրսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինռուսական արվեստ
  • XVII դարի - XX դարի սկզբի ռուսական արվեստ
  • XVII - XIX դարերի արևմտաեվրոպական արվեստ
  • Արևելքի արվեստ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ростовский музей изобразительных искусств. — Ростов-на-Дону: 1987.
  2. Силин Андрей Дмитриевич
  3. Еваулов Г.В., Черницына В.А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]