Jump to content

User:Cudarad

From Wikipedia, the free encyclopedia


      Ֆրանկլին Գիդդինգսը, ինչպես և Ուորդ Լեստերը, համարվում է ամերիկյան սոցիոլոգիայի և նրա հոգեբանական ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Նա եղել է  Կոլումբիական համալսարանի սոցիոլոգիայի առաջին ամբիոնի հիմնադիրը և ընտրվել է ամերիկյան սոցիոլոգիական համայնքի նախագահ: Գիդդինգի ստեղծագորխական կյանքի առաջին հատվածի գլխավոր աշխատությունը գրվել է 1869 թվականին և ստացել <Սոցիոլոգիայի սկզբունքներ>> անվանումը: Նա գրել է նաև մի շարք այլ աշխատություններ`<<Սոցիոլոգիայի տարրերը>> (1898), <<Ինդուկտիվ սոցիոլոգիա>>(1901), <<Նկարագրական և պատմական սոցիոլոգիա>> (1904), <<Մարդկային հասարակության ուսումնասիրության վերաբերյալ տեսությունը>>(1922), <<Մարդկային հասարակության գիտական ոսումնասիրությունը>>(1924), <<Քաղաքակրթությունը և հասարակությունը>>(1933):

Գիդդինգսի գաղափարների համաձայն` սոցիոլոգիան գիտություն է, որը ձգտում է հասկանալ հասարակությունը ամբողջապես և փորձում է բացատրել այն տիեզերական օրենքների և պատճառների միջոցով: Ի տարբերություն հոգեբանության, որն ուսումնասիրում է անհատի բանականության արտահայտման պարզ եղանակները, սոցիոլոգիան ուսումնասիրում է նրա դրսևորումների ավելի բարդ ձևերը: Գիդդինգսը կասկածի տակ չի դնում սոցիոլոգիայի հոգեբանական ծագումը: Այնպես, ինչպես հոգեբանությունն է առանձնացել կենսաբանությունից, այդպես էլ սոցիոլոգիան`հոգեբանությունից: Բայց այդ ամենով հանդերձ, նա դրանց մեջ որոշակի տարբերություններ տեսնում է: Բայց միևնույն ժամանակ նա տարբերություն է տեսնում նրանց միջև: Եթե հոգեբանությունը գիտություն է մտավոր երևույթների ծագման տարրերի մասին, ապա սոցիոլոգիան գիտություն է ավելի ընդարձակ բարդացումներով մտավոր երևույթների և սոցիալական միջավայրի արհեստական էվոլյուցիայի վերաբերյալ: Գիդդինգսը գրում է, որ սոցիոլոգիան փորձ է անում բացատրելու հասարակության առաջացումը, զարգացումը, կառուցվածքը և գործունեությունը ֆիզիկական, կենսական, հոգեբանական պատճառներրի ազդեցությամբ:

     Այսպիսով, սոցիոլոգիան, նախ և առաջ ուսումնասիրում է հասարակության էվոլյուցիայի գործընթացները: Միևնույն ժամանակ, որպես գիտություն, այն ունի նաև այլ հատկանիշներ: Գիդդինգսի կարծիքով, իրական սոցիոլոգիան իր մեջ պետք է ընդգրկի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ բացատրություններ: Այս առումով ամերիկացի սոցիոլոգը խոսում է սոցիոլոգիայի երեք գլխավոր  խնդիրների մասին, որոնք նա պետք է փորձի լուծել:  Առաջին` մարդկանց միավորման և միաձուլման  համար պայմաններ ստեղծել, երկրորդ`բացահայտել սուբյեկտիվ գործընթացի օրենքը(որը կառավարում է սոցիալական ընտրության օրենքը), երրորդ`բացահայտել օբյեկտիվ գործընթացի օրենքը (որը կառավարում է բնական ընտրությունը և ընտրության իրագործումը): Սոցիոլոգիայի հիմնական առանձնահատկությունը այն է, որ նրա ներկայացուցիչները սոցիալական երևույթները բացատրում են հոգեկան բնույթի պատճառների կիրառման միջոցով: Սոցիոլոգիան սոցիալական երևույթները մեկնաբանում է հոգեկան գործունեության, էներգիայի պահպանման, բնական ընտրության միջոցով: Քանի որ սոցիոլոգիայի հիմնական հասկացություններից մեկը հասարակությունն է, ուստի վերջինիս մեկնաբանումը Գիդդինգսի կողմից մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նա ուղղակիորեն խոսում է հասարակության մասին որպես` հոգեկան երևույթի, որը պայմանավորված է ֆիզիկական գործընթացով: Ամերիկացի սոցիոլոգը պնդում է, որ հասարակությունն իր առաջնային իմաստով նշանակում է ընկերակցություն, ասոցացիա. վերջիններս նա դիտարկում է որպես հոգեկան էությամբ սոցիալական փաստեր: Այս ամենով հանդերձ հասարակության անվան տակ պետք է հասկանալ գիտակից էակների բնականորեն զարգացող խումբ, որտեղ ագրեգատը անցում է կատարում որոշակի հարաբերությունների, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են ամուր և բարդ կազմակերպության: Գիդդինգսի առաջ քաշած հարցերից մեկը հասարակության վերաբերյալ, որը առաջացել է Սպենսերի գաղափարների ազդեցության ներքո, հետևյալն է. արդյոք հասարակություն է օրգանիիզմ է: Եթե դա իսկապես այդպես է, ինչպես ենթադրում է Գիդդինգսը, այն պետք է նկարագրվի որպես հոգեֆիզիկական երևույթ: Սակայն հասարակությունը ավելին է, քան պարզապես օրգանիզմ: Նշանակում է, որ հասարակությունը կազմակերպություն է, մասամբ անգիտակից էվոլյուցիայի արգասիք, մասամբ էլ գիտակցական պլանի արդյունք: 

Գիդդինգսի համար հասարակությունը ներկայանում է որպես փոխկապակցված խմբերի միացություն, որի շնորհիվ ձևավորվում են հասարակական հարաբերությունները: Ամերիկացի սոցիոլոգի տեսության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում խմբի, տեսակի գիտակցման գաղափարը. նույնության այն զգացումը, որը մի խմբի մարդիկ տածում են մյուս խմբի նկատմամբ: Հենց սրա հիման վրա էլ ձևավորվում է սոցիոլոգիական գլխավոր պոստուլատներից մեկը, որը Գիդդինգսը ձևակերպել է այս կերպ. “Հասարակության առաջնային և տարրական սուբյեկտիվ փաստը խմբի, տեսակի գիտակցումն է: Նկատի ունեմ գիտակցական այնպիսի վիճակ, որում ցանկացած էակ ընդունում է իր տեսակին, խմբին պատկանող մեկ այլ էակի գոյությունը”: Գիդդինգսը ենթադրում էր, որ սոցիալական էվոլյուցիայի գործընթացում գոյություն ունեն 2 տեսակի ուժեր` անգիտակցական և գիտակցական: Անգիտակցականի մեջ ներառվում են բնական, հետևաբար և օբյեկտիվ գործոնները, իսկ գիտակցականի մեջ` սուբյեկտիվ-հոգեբանական գործոնները: Գիդդինգսի առաջարկած սոցիալական կառուցվածի մեջ առաջ են քաշվում 3 տեսակի դասակարգեր. 1. կենսական դասակարգեր, որոնք առանձնանում են կյանքի տևողությամբ, ծնելիության և մահացության տեմպերով: 2. Անհատականությունների դասակարգ- տարբերակվում են այնպիսի հոգեբանական չափանիշով, ինչպիսին է շնորհալիության աստիճանը (հանճարեղ, տաղանդավոր, հասարակ,անտաղանդ մարդիկ): Սոցիալական դասակարգ, որի դասակարգման հիմքում դրված են ոչ թե օբյեկտիվ հատկանիշներ, այլ համերաշխության զարգացվածության մակարդակը, որը համախմբում է մեծաթիվ մարդկանց: Ավելի ուշ շրջանում գրված աշխատություններում, գրված Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Գիդդինգսը վերանայեց իր նախկին հայացքները և ավելի սկսեց ուշադրությունը կենտրոնացնել մինչ իր համար հետաքրքրություն չներկայացնող խնդիրների վրա: Նա ուսումնասիրեց սոցիոլոգիայում վիճակագրական մեթոդի կիրառման հնարավորությունները, սկսեց մասնակցել էմպիրիկ բնույթի հետազոտություններում: Ժամանակակիցները նշում են իր հակառակորդների նկատմամբ ունեցած Գիդդինգսի անհանդուրժողականության, ռասիզմի, հակասեմիտիզմի, հակաբոլշևիզմի մասին: