Jump to content

User:JackalLantern

From Wikipedia, the free encyclopedia

Ուր որ ջահէլ մի հայ հովիւ եւ քուրդ աղջիկ մի սիրուն
Երազներով իրար գտան մեր Սիփանայ սարերում:

Համբուրուեցին հովերի պէս, գաղտնի սիրոյ շղարշով,
Բայց պսակեց բախտը մռայլ նրանց սերը լոկ փշով:

Եւ դեռ ծաղիկ, իրար ծարաւ, կորան անդարձ ու անտես`
Անապատի բերանն ընկած երկու կաթիլ ջրի պէս:

…բայց թէ` եկե՛ք, ո՜վ աղջիկներ, եկէք Սիփան ձեզ տանեմ
Գէթ երգի մէջ` աստուածային սիրոյ ճամփան ձեզ հանեմ:

Ում սրտի մէջ դեռ դատարկ է սիրոյ սափորն հայրենի`
Եկէք տանեմ ձեզ Վանայ ծով, որ աղբիւրն է Սիփանի: