User:ShantIssa/sandbox
Նորայր Էլսայան
[edit]Կենսագրություն
[edit]Ծնվել է 1934 թվականին, Իրանի կենտրոնական նահանգի Արաք քաղաքում։ Իրանի Հայկական դպրոցները արգելափակված լինելու պատճառով, իր տարրական և միջնակարգ ուսումը ստացել է ծննդավայրի պետական դպրոցներում, իսկ բարձրագույնը՝ Թեհրանում պատմաբանական ճյուղում, մանկավարժական թեքումով։
Առաջին շրջանի ընթարցավարտներից է եղել Թեհրանի հայոց թեմի հայերենագիտական քառամյա դասընթացների։
Հիմնական ասպարեզը եղել է մանկավարժական բնագավառը։ Արաքի հայոց տարրական դպրոցում երկու տարի պաշտոնավարելուց հետո, հաստատվելով Թեհրան, որպես փոխ֊տեսուչ, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ երկու ուսումնական տարեշրջան․ պաշտոնավարելու «Ռոստոմ» ազգային դպրոցում։ 1960 թվականին հրավիրվել է պաշտոնավարելու «Թունեան» ազգային դպրոցում, որպես տեսուչ և այս հանգամանքում մնում է 22֊տարի։ Ապա որպես տեսուչ պաշտոնավարել է «Աբրահամ Սողոմոնեան» միջնակարգ դպրոցում, իսկ որպես ուսուցիչ՝ «Նոր Անի» դպրոցում։
Թեհրանի հայոց թեմի կրթական խորհրդի հրավերով ստանձնել է հայոց դպրոցների վերատեսչի պաշտոնը։ 15 Տարի որպես հայոց պատմության դասախոս դասավանդել է Թեհրանի Հայոց Թեմի Հայերենագիտական դասընթացներում, միաժամանակ լինելով նույն հաստատության տնօրեն։
Անվանի կրթական մշակը նաև Իրանի հայոց դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերի հեղինակային խմբի անդամ էր։
Պատանեկան տարիքից գործոն մասնակցություն է բերել հայկական մի քանի միությունների աշխատանքներին՝ սկսած Արաքից, ապա Թեհրանում Հայ Մշակութային «Արարատ» միության այժմ կազմակերպություն և Հ․Մ․ «Ռոստոմ» միության հետագային հայ մշակութային «Սիփան» միությունում։ Հարկ է նշել, որ Նորայր Էլսայանը եղել է «Ռոստոմ» և «Սիփան» միությունների գլխավոր հիմնադիրներից, մի քանի շրջան լինելով նաև նույն միավորների վարչության անդամ, վարելով նախագահի պարտականությունը։ Մասնակցություն է ունեցել նաև Թեհրանի հայոց դպրոցների հայ ուսուցիչների միության աշխատանքներին։
Նորայր Էլսայանն իր համեստ բնավորությամբ, համառ աշխատասիրությամբ և օրինակելի կենցաղով ու բարքերով սիրված էր բոլորի կողմից։ Նրան հիշում էին իր բոլոր աշակերտներն ու համայնքի անդամները․ Հայաստանի նրա բնակարանը իրանահայ տարբեր սերունդների ժամադրավայր էր։ Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիք այցելող երբեմնի իրանահայերն անպայման պետք է հանդիպեին նաև «պրն Էլսայան»ին և իրենց հարգանքն արտահայտեին վաստակավոր ուսուցչին։
Իրադարձություններ
[edit]Հ․Յ․Դ կուսակցությանը հարել է պատանի տարիքից և ապա անդամակցել և գործոն մասնակցություն է բերել կուսակցության տարբեր մարմինների, հանձնախմբերի ու ժողովների։ Մասնակցել է Հ․Յ․Դ֊ի 21֊րդ և 26֊րդ ընդհանուր ժողովին։
1964 թվականին ամուսնացել է Էմմա Քարամյանի հետ, որը նույնպես նվիրված ուսուցչուհի և տեսչուհի է եղել «Ռոստոմ» և «Թունեան» ազգային դպրոցներում։ Նրանք բախտավորվել են երկու դուստրերով։ Ավաղ Էմման կյանքից հեռացավ վաղաժամ՝ 1997 թվականին։
1984 թվականին հրավիրվել է ստանձնելու Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրապետի պաշտոնը և այդ պարտականության մեջ մնացել է մինչև 1993 թվականը։
Հայաստանի անկախության նախօրեակին 1990 թվականին առաջին անգամ լինելով այցելում է Հայաստան։
1993֊95 թվականներին բնակություն հաստատեց Հայաստանում, ապա երեք տարվա ընդմիջումից հետո 1998 թվականից, երկու դուստրերի ընտանիքների հետ վերջնականապես հաստատվել է հայրենիքում։
Ի գնահատություն տարիների կրթական֊հասարակական և մամուլի ասպարեզներում նվիրված գործունեության Նորայր Էլսայանը 2000 թվականի հունիսին, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Վեհափառ կաթողիկոսի կողմից պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Նա ՀՀ Սփյուռքի գործերի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվել է «Մայրենիի դեսպան» շքանշանով։
2013 թվականին Հ.Մ. «Սիփան» միության 50-ամյակի առիթով, միության դահլիճն անվանակոչվել է Նորայր Էլսայանի՝ որպես միության հիմնադիր անդամի անունով։
Հիմնելով իր տասնյակ տարիների ազգային֊հասարակական֊մշակութային և կուսակցական ասպարեզներում կուտակած փորձառության վրա Նորայր Էլսայանը շարունակում էր իր նվիրված գործունեությունը հիշյալ բնագավառներում հայրենի հողի վրա։
Մահացել է 2021 թվականի՝ Մարտի 30֊ին։