Կազա Բուոնարոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազա Բուոնարոտի
Տեսակթանգարան, անշարժ գույք, արխիվ, պատկերասրահ, պատմական շենք-թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա[1][2][3]
ՏեղագրությունՖլորենցիա[1][4][3][…]
ՀասցեVia Ghibellina 70[4], via Ghibellina, 70, 50122 Firenze[3] և Via Ghibellina 70, 50122 Firenze[5]50122[4]Via Ghibellina? (70)
Հիմնադրվել է1859[4]
Մակերես494 քառակուսի մետր, 802 քառակուսի մետր
Այցելուներ5206 մարդ (2020)[6], 18 942 մարդ (2019)[7], 20 772 մարդ (2018)[8] և 12 643 մարդ (2022)[5]
ՏնօրենAlessandro Cecchi?
Հավաքածուի չափս785 արխիվային միավոր[8] և 600 արխիվային միավոր[9]
Կայքcasabuonarroti.it(իտալ.) և casabuonarroti.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Կազա Բուոնարոտի (իտալ.՝ Casa Buonarroti — «Բուոնարոտիի տուն»), թանգարան Ֆլորենցիայում՝ նվիրված իտալացի քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիին (1475—1564): Տունը պատկանել է Միքելանջելոյին և նրա ազգականներին։ Այստեղ նա ապրել է Սետտինիանոյից վերադառնալուց հետո և մինչ Մեդիչիներիի պալատ տեղափոխվելը։

Բուոնարոտի ընտանիքի տունը Ֆլորենցիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազա Բուոնարոտի

Միքելանջելոն ծնվել է Արեցո գավառի Կապրեզե քաղաքում, մանուկ հասակում տեղափոխվել Ֆլորենցիա։ Այստեղ նա մշտական բնակություն չի հաստատել, այլ վերադարձել է ժամանակ առ ժամանակ։ Քանի որ հոր եկամուտը շատ չէր, երեխաները վաղ են սկսում աշխատել, հիմնականում կտորի արտադրությունում, որով հռչակված էր Ֆլորենցիան։ Միքելանջելոն սկզբում աշխատում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոցում, իսկ մեկ տարի անց՝ 1489 թվականի գարնանը, նա տեղափոխվում է Բոբոլի այգիների գեղարվեստի դպրոց, որտեղ էլ սկսում է զբաղվել քանդակագործությամբ։

Ժամանակի ընթացքում ընտանիքը քաղաքում՝ Սանտա Կրոչե եկեղեցուց հյուսիս, ձեռք է բերում չորս հողակտոր, որտեղ 1546-1553 թվականներին տուն են կառուցում (այդ ժամանակ Միքելանջելոն ապրում էր Հռոմում)։ Քանդակագործը ցանկանում էր Ֆլորենցիայում այնպիսի տուն ունենալ, որն արժանի կլիներ իր ընտանիքին և բազմիցս դիմում է իր եղբորորդի Լեոնարդոյին չորս կառույցները վերածել ընտանեկան պալատի։ Միքելանջելոյի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Ֆլորենցիա, քանի որ ընտանիքը ցանկանում էր նրան թաղել հայրենիքում։ Հուղարկավորությունը տեղի է ունենում Սանտա Կրոչե եկեղեցում։ Կտակի համաձայն՝ տունը անցնում է նրա եղբորորդուն՝ Լեոնարդո Բուոնարոտիին, որը վերանորգման աշխատանքներ է իրականացնում Միքելանջելոյի մահվանից 26 տարի անց[10]։

Իր այժմյան տեսքը տունը ստանում է 1612 թվականին Լեոնարդոյի որդիներից մեկի՝ Միքելանջելո Կրտսերի (1568–1647) կողմից։ Նա կարգադրում է բոլոր կառույցները միավորել մեկ համալիրի մեջ, դահլիճներ է տրամադրում հորեղբոր աշխատանքները ցուցադրելու համար։

XIX դարում նրա վերջին տերը եղել է Կոզիմոն, որը տունը կտակում է Ֆլորենցիայի քաղաքապետարանին։ 1859 թվականին՝ Կոզիմոյի մահից հետո, այստեղ թանգարան են բացում։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Կազա Բուոնարոտի թանգարանը նվիրված է Միքելանջելոյին, այստեղ շատ չեն նրա աշխատանքները։ Գրադարանային հավաքածուն ներառում է ընտանիքի արխիվը, նկարչի մոտ 200 նկարներ և նամակներ[11]։ Հավաքածուի մեջ են մտնում Միքելանջելոյի վաղ շրջանի աշխատանքներից «Մադոննան սանդուղքի մոտ» և «Կենտավրոսների մարտը» խորաքանդակները։ Թանգարանում է գտնվում նաև Միքելանջելոյի դիմաքանդակը, որը Դանիելե դա Վոլտերայի աշխատանքներից է։ Վերջինիս քանդակագործն օգնել է իր խորհուրդներով և էսքիզներով։ Պատկերասրահը հագեցած է Արտեմիզիա Ջենտիլեսկիի և այլ իտալացի նկարիչների ստեղծագործություններով, որոնք պատվիրել էր Միքելանջելո Բուոնարոտի Կրտսերը[12]։ Թանգարանում ցուցադրվում են նաև հնագիտական պեղումներից հայտնաբերված գտածոներ, որոնք վերաբերում են Տոսկանայի պատմությանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ ցուցադրանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ugo Procacci, La casa Buonarroti a Firenze, Milano, Electa, 1965
  • Ragionieri, Vasarri, Casa Buonarroti, Firenze, SPES, 1987
  • Джорджо Вазарі «Життєписи», Т 5, М, «Искусство», 1971, с. 213—344
  • Ротенберг Е. «Мікеланджело Буонарроті», М, «Изобразительное искусство», 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Sistema Cultura — 2018.
  3. 3,0 3,1 3,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-FI0754
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sistema Cultura
  5. 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  7. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  8. 8,0 8,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  9. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  10. Ragionieri, Pina (1997). Casa Buonarroti. Electa. էջեր 7–9. ISBN 9788843563494.
  11. Symonds (1893). The life of Michelangelo Buonarroti, based on studies in the archives of the Buonarroti family at Florence, in two volumes (1, 2). New York: Scribner.
  12. Spike, John T. (1991). «Artemisia Gentileschi. Florence, Casa Buonarroti». The Burlington Magazine. 133 (1063): 732–734. ISSN 0007-6287. JSTOR 884954.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]