Jump to content

User:Narine-GH/sandbox

From Wikipedia, the free encyclopedia
«Ծագումը: Բացահայտում»
Առաջին հրատարակություն
AuthorԼեն Ուիքս
Cover artistՍուվաթ
Languageանգլերեն, հայերեն
GenreԱյլընտրանքային պատմություն
Published24 օգոստոսի 2014, ԱՄՆ (Bookbaby, Պորտլենդ, Օրեգոն)
ISBNISBN 9781483542416 Parameter error in {{ISBNT}}: invalid character
OCLC61261403
823/.087 68
LC ClassPS3563.A7239 F39 2005
Հիմնական կերպարների հայրենիքները

«Ծագումը: Բացահայտում»-ը այլընտրանքային պատմական գեղարվեստական վեպ է գրված ավստրալացի/նորզելանդացի Լեն Ուիքսի կողմից: Այն առաջին անգամ հրատարակվել է 2014թ. օգոստոսին անգլերենով[1][2] որպես էլեկտրոնային գիրք, և 2014թ. նոյեմբերին լույս է տեսել հայերեն լեզվով:[3][4][5] Վեպը ներկայացնում է հայոց մշակույթը և պատմությունը, ինչպես Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և նշում է այնպիսի գազանություններ, ինչպիսիք են Նանկինի և Սուկ Չինի ջարդերը, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Մինչ վեպը նկարագրում է 20-րդ դարի այն ժամանակաշրջանը մարդկության պատմության մեջ, երբ խորապես մտահոգիչ և ողբերգական իրադարձություններ էին տեղի ունենում, այն նաև քննարկում է 21-րդ դարի հետ առնչվող դրական արդյունքներ: Պատմության հիմնական շեշտը մարդկային բնազդի հիմքը հանդիսանալու ԴՆԹ-ից գենետիկ հիշողության հնարավորությունն է: Կերպարները «բացահայտում են» այն տեղը, որտեղ ուխտի տապանակը կարող է թաքցված լինել: Վեպը նաև ուսումնասիրում է [6] խաղաղության հնարավորությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:[7]

Սյուժեի ամփոփում

[edit]

Պատմությունը սկսվում է 1930թ.-ին, Խորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է հանդիսանում: 1937թ.-ին կայացրած մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր. սա այլընտրանքային պատմություն է: Երբ 1941թ.-ին Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային Միության վրա, դա բերում է կոմունիստական պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա:
Առանցքի ուժերը հաղթանակ են տանում Երկրորդ համաշխարհային պատերազմում, սակայն դրա արդյունքում ընդհանուր կապ է առաջանում այն պետությունների միջև, որոնք այլ պարագայում թշնամիներ կլինեին: Տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ուս ուսի տված դիմակայում են բռնազավթմանը, և անհավանական դաշինքներ են ձևավորվում: Փոքր երկրները ճակատագրի բերումով ապաստարան են տրամադրում ավելի հզոր երկրների ղեկավարներին: Փոքր ազգերը կամ համայնքները ներկայացնող հինգ անհատներից յուրաքանչյուրն իր առանցքային դերակատարությունն է ունենում պատմության հանգուցալուծման մեջ՝ չնայած նրանցից մեկը զոհաբերում է իր կյանքը: Չնայած հակամարտությանը հերոսները հասարակ մարդիկ են, այլ ոչ թե զինված հաղթանդամներ։ Սա արտասովոր պատմություն է, քանի որ ընդգծում է գիտնականների դերը, որոնք այնքան փոփոխություն են մտցնում մեր առօրյա կյանքում՝ չնայած ըստ արժանվույն չեն գնահատվում:
Եվս մեկ համաշխարհային պատերազմի համար սերմերը ցանված են՝ չնայած հակամարտությունն ու մարդկային քաջությունը ընդամենը նախապայման են հանդիսանում մարդկային պատմության կարևորագույն բացահայտումներից մեկի համար: Պատմության մեջ երկու թեմաներ միահյուսվում են: Թեմաներից մեկը ներառում է բուն հակամարտությունը և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը, ինչպիսին է միջուկային զենքը: Երկրորդ թեման ներառում է Ծագման նախագիծը, որը բացահայտում է մարդկության մասին մի մեծ գաղտնիք: Դա հայելի է հանդիսանում մարդկային գիտակցության համար, որն, ի վերջո, բեկումնային դեր է խաղում Առանցքի երկրների անկման գործում: Աշխարհը, ինչպես նաև այն, թե ինչպես են մարդիկ հասկանում իրենց մարդկային էությունը, մեկընդմիշտ փոխվել է:

Կերպարներ

[edit]

Գլխավոր կերպար

  • Թագուհի Ամատունի (ծնվ. 1913)՝ հայ հնագետ Արենի գյուղից:

Աջակցող գլխավոր կերպարներ

Այլ հիմնական կերպարներ

  • Աբրահամ Ջեքսոն (1903), աֆրիկա-ամերիկացի ոսկի արդյունահանող և խանութպան ծնունդով Միսսիսիպիից,
  • Արմինե Ղուկասյան (1896)՝ Հայոց պատմության և աշխարհագրության ուսուցչուհի Արենի գյուղից,
  • Եվա Ավագյան (1890)՝ հայուհի Արենի գյուղից,
  • Գասպար Հարությունյան (1905)՝ հայ, քահանայի օգնական և քահանա Արենիի մոտակայքից,
  • Ջհարնա Դևի (1926)՝ նեպալացի հատուկ քաղաքական ներկայացուցիչ,
  • Լիլիթ Ամատունի (1892)՝ հայ դերձակուհի Վանից և Արենիից (Թագուհու մայրը),
  • Մինսիլու Ռիսաևա (1909)՝ բաշկիր կին ռուսական Սիմ գյուղից, Չելյաբինսկի մարզ,
  • Ռաջեշ Դևի (1912)՝ նեպալացի զինվորական Կատմանդուից,
  • Ռավիլ Ռիսաև (1904)՝ բաշկիր հողագործ և մեղվապահ ռուսական Սիմ գյուղից:

Արտաքին հղումներ

[edit]

Ծանոթագրություններ

[edit]

References

[edit]
  1. ^ 650 Page Moment of Madness, RSA New Zealand, Տես ավելին՝ http://issuu.com/waterfordpresslimited/docs/rsa_review_summer_2014/34?e=6257070/10516001/ {{citation}}: External link in |quote= (help)
  2. ^ Epic novel memorializing Armenian Genocide available online, Mediamax, Տես ավելին՝ http://www.mediamax.am/en/news/society/11471/ {{citation}}: External link in |quote= (help)
  3. ^ Ծագումը: Բացահայտում, Լյուսնե Հայաստանի հանրային ռադիո, Տես ավելին՝ http://lyunse.com/?p=13917/ {{citation}}: External link in |quote= (help)
  4. ^ Նորզելանդացի Լեն Ուիքսը Հայոց ցեղասպանության մասին վեպ է հրատարակել, Ազատություն ռադիոկայան, Տես ավելին՝ http://www.azatutyun.am/content/article/26695491.html/ {{citation}}: External link in |quote= (help)
  5. ^ "ԾԱԳՈՒՄԸ: ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ". ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, Երևանի պետական համալսարան, Տես ավելին՝ http://ysu.am/news/hy/The-book-Origins-Discovery-by-Len-Wicks/ {{citation}}: External link in |quote= (help)
  6. ^ Սարգսյանը հրավիրում է Թուրքիայի նախագահին Հայաստան հարգելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ARKA News Agency, Տե՛ս ավելին՝ http://arka.am/en/news/politics/sargsyan_invites_turkish_president_to_armenia_to_mark_100th_anniversary_of_armenian_genocide_/#sthash.J83ZM7TU.dpuf. {{citation}}: External link in |quote= (help)
  7. ^ ՀՀ ԱԳ նախարարն Էրդողանին հանձնել է պաշտոնական հրավեր 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում, Մեդիամաքս, Տե՛ս ավելին՝ http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/11418/ {{citation}}: External link in |quote= (help)